Twitter միկրոբլոգային համակարգի օգտատերերը շուտով կկարողանան օգտվել մի նոր հետաքրքիր հնարավորությունից: Այսուհետ նրանք կարող են տպել իրենց միկրոբլոգի թվիթները զուգարանի թղթի վրա: Ծառայության անունն է Shitter, այն մշակել և ներկայացրել է ամերիկյան Collector's Edition ընկերությունը:
Պատվիրելուց որոշ ժամանակ անց օգտագործողները կստանան չորս գլանափաթեթ («ռուլոն»)՝ պատվիրած հաղորդագրություններով: Ծառայությունը հասանելի է բոլորին և արժե 35 դոլար, իսկ առաքման համար պետք է վճարել առանձին: Վճարումը հնարավոր է կատարել PayPal վիրտուալ վճարային համակարգի միջոցով:



Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը այսօրվանից ևեթ իր որոշումների մասին կհրապարակի Twitter միկրոբլոգային ծառայության միջոցով: Հաղորդում է Press Association-ը: Դատարանը կդառնա առաջինն աշխարհում, որը կօգտագործի Twitter-ը:
Սաուդյան Արաբիայի թագավորի ազգական բեն Տալալն, ով Arabian Business ամսագրի վարկածով ճանաչվել է տարվա ամենահարուստ արաբ բիզնեսմեն, 300 մլն դոլարի ներդրում է կատարել Twitter միկրոբլոգային ծառայությունում: Տալալը մասնաբաժիններ ունի նաև General Motors, News Corp և Apple ընկերություններում, իսկ նրա տնօրինած ակտիվները անցնում են 21,3 միլիարդ դոլարը: Հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի սպանության լուրը, որ տարածվել է այսօր, գրավել է Twitter օգտագործողների ուշադրությունը: Նշենք, որ թեև լրատվամիջոցները տարածել են սպանված Կադաֆիի նկարը, նախկին առաջնորդի մահվան լուրը պաշտոնապես չի հաստատվել:
Twitter միկրոբլոգային ծառայության ադմինիստրացիան ստեղծել է Apple ընկերության հիմնադիր 
