Skype ինտերնետային հեռախոսակապի ծառայությունը թողարկել է նոր բետա-տարբերակ (http://www.skype.com/intl/en/get-skype/on-your-computer/windows/beta), որը թույլ է տալիս վիդեոչաթով խոսել անմիջապես Facebook-ի ընկերների հետ՝ առանց facebook.com մտնելու:
Այս նոր ֆունկցիայից օգտվելու համար անհրաժեշտ է «իրար կցել» Skype-ի և Facebook-ի ըքաունթները (թե ինչպես անել դա, դիտեք տեսանյութում): Բացի այդ՝ Skype-ից հնարավոր կլինի տեսնել սոցցանցի ընկերների կարգավիճակներն ու հաղորդագրություններ ուղարկել նրանց:
Նշենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ Skype-ն ու Facebook-ը համագործակցում են. Skype-ի տեխնոլոգիայի շնորհիվ սոցցանցում ներդրվել է վիդեոչաթի ֆունկցիա: