Fri05182012

Back ՏՏ Աշխարհ Բաժիններ Անվտանգություն

Անվտանգություն

Իշխանություններն ու անվտանգության ծառայությունները «չեն հասցնում» հաքերների հետևից

  • PDF

Այսօր տեխնոլոգիաները զարգանում են այնքան արագ, որ պետություններն ուղղակի չեն կարողանում պաշտպանել իրենց երկրները հաքերային սպառնալիքներից, խոստովանել է ԱՄՆ-ի ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Կլեպերը:

«LulzSec հաքերային խմբավորումը DDoS-հարձակումներ է իրականացրել մի շարք պետական կառույցների կայքերի վրա: NASDAQ-ի և и Արժութային միջազգային հիմնադրամի սերվերների կոտրումը ցույց է տալիս՝ ինչքան խոցելի են ԱՄՆ-ի ու համաշխարհային տնտեսության կարևորագույն սեկտորները»,-ասել է Կլեպերը ԱՄՆ սենատի նիստերից մեկի ժամանակ:

Ֆրանսիայի նախագահի կայքը հարձակման է ենթարկվել Anonymous-ի կողմից

  • PDF

Նիկոլյա Սարկոզիի կայքը դարձել է Anonymous հաքերային խմբավորման զոհը: Հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սարկոզին հրապարակավ հավանություն է տվել megaupload.com կայքը փակելու որոշմանը: Հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները:

Նշենք, որ կայքում տեղադրված են եղել Սարկոզիին ուղղված վիրավորական արտահայտություններ, ինչպես նաև «We Are Legion» գրությունը, որը Anonymous-ի նշանաբանն է:

Anonymous-ը ջնջել է CBS հեռուստաընկերության կայքն ու շարքից հանել UniversalMusic.com-ը

  • PDF

CBS.com կայքի ողջ բովանդակությունը ջնջվել է: Հաղորդում է Gizmodo տեխնոբլոգը: Anonymous հաքերային խումբը կայքում տեղադրել է Foundry.html ֆայլը ու «Gone» գրությունը:

CBS.com-ն այժմ վերականգնված է, սակայն արխիվները, ըստ Gizmodo-ի, մնում են ջնջված:

Megaupload-ը փակվել է. Anonymous-ը վրեժ է լուծում

  • PDF

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի դատախազությունը Megaupload ֆայլային հոսթինգը փակելու որոշում է կայացրել: Պատճառը հեղինակային իրավունքի խախտումն է, հաղորդում է Agence France-Presse-ը:

Համաձայն ներկայացված մեղադրանքի՝ կայքի օգտագործողները կորցրել են ավելի քան 500 մլն դոլար: Megaupload-ի հիմնադիր Քիմ Դոքքոմը (Kim Dotcom), ով ձերբակալվել է, կարող է ազատազրկվել 20 տարով:

Ադրբեջանական կայքերի վրա հարձակման մեջ հնարավոր է՝ մասնակից լինի Սաուդյան Արաբիան

  • PDF

Թուրքական լրատվամիջոցները չեն բացառում, որ ադրբեջանական կայքերի վրա հնարավոր է՝ հարձակում իրականացրած լինեն Սաուդյան Արաբիայի հաքերները:

1nеws.az-ը գրում է, որ ադրբեջանական կայքերը դարձել են ուղղակի իսրայելական կայքերի վրա կատարված հարձակման մի մասը:

Նշենք, որ իսրայելական կայքերի դեմ հարձակումը ղեկավարել է 0xOmar անվամբ մի հաքեր, նա տարածել է ցանցում հազարավոր իսրայելցիների անձնական տվյալներն ու կրեդիտային քարտերի համարները:

Իմացիր ինտերնետիդ արագությունը

Տարվա իրադարձություններ

02 Դեկտեմբեր - 2011
ArmnetAwards Դեկտեմբերի 2-4| Իմանալ ավելին »
03 Դեկտեմբեր - 2011
Armnet կոնֆերանս «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն| Իմանալ ավելին »
10 Դեկտեմբեր- 2011
Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011 | Իմանալ ավելին »