Fri05182012

Microsoft

Micosoft-ը մշակել է համակարգիչներին ժեստերը հասկացնելու ծրագիր

  • PDF

Microsoft ընկերությունը Վաշինգտոնի համալսարանի հետազոտողների հետ համատեղ մշակել է մի ծրագիր, որը թույլ է տալիս համակարգիչներին հասկանալ ժեստերն առանց սենսորային էկրանի, Kinect կոնտրոլերի կամ այլ հատուկ սարքերի:

Փորձագիտական ծրագիրը ստացել է SoundWave անվանումը:  Ծրագրի աշխատանքի համար անհրաժեշտ է բարձրախոս և միկրոֆոն: Այն գեներացնում է բարձր հաճախականության ձայնային ալիքներ, որոնք մարդու ականջը չի կարող լսել. այդ ալիքներն «արտացոլում» են օբյեկտները (օրինակ՝ ձեռքերը) մոտ մեկ մետր հեռավորության վրա, իսկ միկրոֆոնը ձայնագրում է դրանք:

Windows 8-ն արտադրողականությամբ գերազանցում է Windows 7-ին

  • PDF

PCWorld Labs -ի աշխատակիցները համեմատել են Windows 7-ի և Windows 8-ի բետա-տարբերակի արագագործությունը: Փորձարկման համար օգտագործվել է քառամիջուկ Intel Core i5-2500K համակարգիչ ՝ 3.3Գհց պրոցեսորով, 8ԳԲ օպերատիվ հիշողությամբ, 1ՏԲ կոշտ սկավառակով և GeForce GTX 560 T գրաֆիկական արագացուցչով:

Բեռնավորման ժամանակի փորձարկումից պարզվել է, որ Windows 8-ը 35% ավելի արագ է միանում (36.8 վ) քան 7-ը, իսկ վեբ-ռեսուրսների հետ 8-ն աշխատում է 50%-ով ավելի արագ, քան Windows 7-ը:

Windows 8-ը պատրաստ կլինի հոկտեմբերին

  • PDF

Microsoft-ն ավարտին կհասցնի Windows 8 օպերացիոն համակարգի վերջնական մշակումը մի քանի ամսից, իսկ այս ՕՀ-ով աշխատող առաջին պլանշետները վաճառքի կհանվեն ս.թ. հոկտեմբերին: Հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Microsoft-ը ցուցադրել է նոր Office-ը (տեսանյութ)

  • PDF

Microsoft ընկերությունը բացահայտել է նոր Office փաթեթի ինտերֆեյսը, որը փոխարինելու է Office 2010-ին: Սա կլինի առաջին փաթեթը, որը կապահովի սենսորային կառավարում:

Առայժմ անհայտ է, թե ինչպես կանվանվի նոր փաթեթը, նրա աշխատանքային անունն այժմ Office 15 է:

Windows 8-ի բետա-տարբերակը հասանելի կլինի փետրվարի 29-ից

  • PDF

Բարսելոնայում անցկացվող Mobile World Congress 2012 ցուցահանդեսին զուգահեռ Microsoft ընկերությունը կներկայացնի իր նոր Windows 8 օպերացիոն համակարգը: Միաժամանակ նաև կգործարկվի նոր ՕՀ-ի հավելվածների համար նախատեսված օնլայն խանութը:

Իմացիր ինտերնետիդ արագությունը

Տարվա իրադարձություններ

02 Դեկտեմբեր - 2011
ArmnetAwards Դեկտեմբերի 2-4| Իմանալ ավելին »
03 Դեկտեմբեր - 2011
Armnet կոնֆերանս «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն| Իմանալ ավելին »
10 Դեկտեմբեր- 2011
Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011 | Իմանալ ավելին »