Fri05182012

Hi-Tech

Nikon-ը կթողարկի 42-անգամյա zoom ապահովող տեսախցիկ

  • PDF

Nikon ընկերությունը թարմացրել է իր Coolpix տեսախցիկների շարքը: Մոդելներից մեկը՝ P510-ը, կարողանում է օբյեկտները խոշորացնել 42 անգամ: P510-ի նախորդ մոդելը ապահովում էր միայն 36-անգամյա խոշորացում: Այս մասին գրում է ընկերության պաշտոնական կայքը:

Նոր մոդելը 1/2,3 դյույմանոց BSI-CMOS մատրիցա, նկարահանում է FullHD (1920х1080 կետայնություն) հոլովակներ՝ վայրկյանում 30 կադր արագությամբ: Ապահովում է GPS մոդուլ՝ գեոլոկացիոն նշումներ անելու համար, ինչպես նաև USB և miniHDMI:

Ինտերակտիվ հայելի, որը թույլ է տալիս տեսնել ձեր մեջ «թաքնված» գազանին (տեսանյութ)

  • PDF

Նկարիչ Կարոլինա Սոբեկան ստեղծել է մի հայելի, որի մեջ նայելով՝ սեփական դեմքի փոխարեն կարելի է տեսնել տարբեր կենդանիների դեմքեր: Եռաչափ դիմակը ճշգրիտ կերպով կրկնում է մարդու գլխի շարժումներն ու միմիկան:

«All the Universe is Full of the Lives of Perfect Creatures» (ամբողջ տիեզերքը լի է կատարյալ արարածների կյանքերով) կոչվող հայելին բավական պարզ կառուցվածք ունի:

Lenovo IdeaPad Y470p. նոութբուք՝ 14 դյույմանոց էկրանով

  • PDF

Lenovo ընկերությունն սկսել է IdeaPad Y470p դյուրակիր համակարգչի պատվերների ընդունումը:

Նոութբուքն ունի 2,2 ԳՀց պրոցեսոր, 14 դյույմանոց էկրան  (1366×768 պիկսել),  8 գբ օպերատիվ հիշողություն և 750 գբ տարողությամբ կոշտ սկավառակ:

Ծրագիր, որն ինքնուրույն նկարում է (տեսանյութ)

  • PDF

ThePaintingFool.com կայքն ինքնուրույն կարողանում է մշակել նկարները, ինչպես նաև ստեղծել նորերը՝ օգտագործելով տարբեր պատրաստի ոճեր: Ծրագրի հեղինակը Սայմոն Կոլտոնն է, ով «սովորեցրել» է ծրագրին ստեղծագործել, ինչպես նկարիչը:

Motorola-ն կրկին դատի է տվել Apple-ին

  • PDF
Motorola Mobility ընկերությունը արտոնագրային նոր հայց է ներկայացրել Apple ընկերության դեմ՝ մեղադրելով վերջինիս iPhone 4S-ի և iCloud ամպային ծառայության մեջ իր տեխնոլոգիաները կիրառելու մեջ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Apple-ի ու Motorola-ի արտոնագրային պատերազմը սկսվել է 2010-ի հոկտեմբերին: Այդ ժամանակից ի վեր ընկերություններն իրար դեմ ներկայացել են մոտ 40 արտոնագրային հայցեր:

Իմացիր ինտերնետիդ արագությունը

Տարվա իրադարձություններ

02 Դեկտեմբեր - 2011
ArmnetAwards Դեկտեմբերի 2-4| Իմանալ ավելին »
03 Դեկտեմբեր - 2011
Armnet կոնֆերանս «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն| Իմանալ ավելին »
10 Դեկտեմբեր- 2011
Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011 | Իմանալ ավելին »