Այսուհետ Gmail էլեկտրոնային փոստի, օրացույցի և Google Docs փաստաթղթերի հետ կարելի է աշխատել օֆլայն ռեժիմում՝ առանց ինտերնետային միացման:
Այս ռեժիմում էլեկտրոնային փոստը ստուգելու համար անհրաժեշտ է տեղադրել Gmail Offline ծրագիրը Chrome դիտարկչում: Դրա օգնությամբ կարելի է կարդալ նամակները, պատասխանել դրանց, տեսակավորել կամ արխիվացնել՝ առանց ցանցին միացում ունենալու:
Google Calendar և Google Docs ծառայությունները նույնպես կաշխատեն օֆլայն ռեժիմում: Օրացույցում առանց ինտերնետի հնարավոր կլինի դիտել սպասվող իրադարձություններն ու պատասխանել հրավերներին: Docs-ում օգտագործողը կկարողանա բացել փաստաթղթերն ու էլ.աղյուսակները (խմբագրումը դեռևս հասանելի չէ):
Օգտվել Gmail-ից առանց ինտերնետի հնարավոր է նաև այժմ, իսկ օֆլայն ռեժիմում Google Calendar-ը և Google Docs-ը հասանելի կդառնան մեկ շաբաթվա ընթացքում:




