ԱՄՆ-ի կառավարության արտոնագրերի և ապրանքանիշերի հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը մարտի 20-ին Google կորպորացիային հանձնել է «Գովազդ, որը հաշվի է առնում շրջակա միջավայրը» (Advertising Based on Environmental Conditions) արտոնագիրը:
Այսուհետ Google-ի գովազդները հաշվի կառնեն օգտագործողի գտնվելու վայրը
- 21 Մարտ 2012
- PCNews.am
Իրանցիները զրկվել են էլ. փոստից
- 13 Փետրվար 2012
- PCNews.am
Ինչպես հաղորդում է Associated Press-ը ավելի քան 30 մլն ինտերնետ օգտագործողներ Իրանում կորցրել են Gmail,Yahoo mail և Hotmail մուտք գործելու հնարավորությունը: Իրանի կապի նախարարության ներկայացուցիչները ընհանուր առմամբ հերքում են այն, որ իրենք են սահմանափակել մուտքը վերոնշյալ ծառայություններին:
Google-ը շուտով կսկսի ակնոց-համակարգչի փորձարկումները
- 07 Փետրվար 2012
- PCNews.am
Google ընկերությունը ծրագրում է սկսել հատուկ ակնոցում ներդրված համակարգչի փորձարկումները: Ինովացիոն ակնոցի ապակիներից մեկն իրականում էկրան է, որի վրա ցուցադրվում են տվյալներ: Հաղորդում է 9to5Google-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին:
Առաջին անգամ այս մշակման մասին հայտնի է դարձել 2011-ի վերջին. The New York Times-ը հաղորդեց, որ Google-ն աշխատանքի է ընդունել մասնագետների, որոնք զբաղվում են հատուկ համակարգիչներով: Սակայն պաշտոնապես այս ինֆորմացիան չի հաստատվել:
Սպասվում է, որ ակնոց-համակարգիչը կաշխատի Android օպերացիոն համակարգով, կունենա 1 ԳՀց պրոցեսոր, 256 մբ օպերատիվ և 8 գբ ներդրված հիշողություն:
Լոնդոնյան աղբարկղերը կունենան մեծ էկրաններ և Wi-Fi
- 03 Փետրվար 2012
- PCNews.am
2012 թվականի ամռանը Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի կապակցությամբ պլանավորվում է տեղադրել աղբարկղեր, որոնց վրա կլինի մեծ էկրան: Նախատեսվում է, որ այդ էկրանների վրա կցուցադրվեն պարբերաբար թարմացվող նորություններ սպորտի, ֆինանսների, արվեստի, նորաձևության և այլ ոլորտներից:
Ավելին՝ քանի որ Renew Bin աղբարկղերն ունեն Wi-Fi հնարավորություն, ուստի տեսականորեն դրանք կարող են նպաստել քաղաքի տարածքում անլար ինտերնետ - ցանցի արագ տարածմանը:
«Ռոստելեկոմ»-ը գնել է հայկական ինտերնետ-պրովայդերի բաժնետոմսերի մեծ մասը
- 03 Փետրվար 2012
- PCNews.am
«Ռոստելեկոմ»-ը հայտարարել է GNC-alfa ընկերության բաժնետոմսերի 75%-ը 22,5 մլն դոլարով գնելու մասին: Ինտերնետ պրովայդերը ամենամեծ ցանցն ունի Հայաստանում. ընկերության օպտիկամանրաթելային ցանցն ունի 1500 կմ երկարություն: 2011-ին GNC-alfa-ի եկամուտը կազմել է մոտ $12 մլն: Հաղորդում է RBC Daily-ն:
Նշենք, որ GNC-alfa-ն ձեռք բերելու ցանկություն էր հայտնել նաև France Telecom ընկերությունը:




