Fri05182012

Back ՏՏ Աշխարհ Բաժիններ Facebook Facebook-ում տարածվող հիվանդ երեխաների նկարները չեն կարող փրկել որևէ մեկի կյանքը

Facebook-ում տարածվող հիվանդ երեխաների նկարները չեն կարող փրկել որևէ մեկի կյանքը

  • PDF
http%3A%2F%2Fwww.pcnews.am%2Fworld%2Fit%2Ffacebook%2F3422-Facebook-%25D5%25B8%25D6%2582%25D5%25B4-%25D5%25BF%25D5%25A1%25D6%2580%25D5%25A1%25D5%25AE%25D5%25BE%25D5%25B8%25D5%25B2-%25D5%25B0%25D5%25AB%25D5%25BE%25D5%25A1%25D5%25B6%25D5%25A4-%25D5%25A5%25D6%2580%25D5%25A5%25D5%25AD%25D5%25A1%25D5%25B6%25D5%25A5%25D6%2580%25D5%25AB-%25D5%25B6%25D5%25AF%25D5%25A1%25D6%2580%25D5%25B6%25D5%25A5%25D6%2580%25D5%25A8-%25D5%25B9%25D5%25A5%25D5%25B6-%25D5%25AF%25D5%25A1%25D6%2580%25D5%25B8%25D5%25B2-%25D6%2583%25D6%2580%25D5%25AF%25D5%25A5%25D5%25AC-%25D5%25B8%25D6%2580%25D6%2587%25D5%25A7-%25D5%25B4%25D5%25A5%25D5%25AF%25D5%25AB-%25D5%25AF%25D5%25B5%25D5%25A1%25D5%25B6%25D6%2584%25D5%25A8.html
 

Վերջին ամիսների ընթացքում Ֆեյսբուք սոցցանցում ակտիվ տարածվում են հիվանդ երեխաների նկարներ, որոնց վրա նշված է, որ 1000 անգամ տարածվելու դեպքում նկարում պատկերված հիվանդ երեխան կստանա անվճար վիրահատություն:

Նկարներից մեկում (դիտեք աջ կողմում) նշվում էր Սրի Սաթյա Սայ բժշկական կենտրոնի անունը: Ինտերնետով շրջող սպամները բացահայտող Hoax-slayer.com կայքի մասնագետները պարզեցին, որ այդ կենտրոնն իրականում չափահաս ու անչափահահաս հիվանդների անվճար վիրահատություններ է իրականացնում, և սա ոչ մի առնչություն չունի Ֆեյսբուքի, առավել ևս այնտեղ տարածված նկարների հետ:

Ավելին, պարզվեց, որ նկարը 4 տարվա հնություն ունի ու կապ չունի Սրի Սաթյա Սայի հետ: Տարածվող նկարը ոչինչ չէր փոխում, բացի նրանից, որ քուն ու դադար չէր տալիս նկարում պատկերված երեխայի ծնողներին, ովքեր չէին կարողանում կանգնեցնել նկարի տարածումը:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը PCNews.am-ի հետ զրույցում նշեց, որ ամենայն հավանականությամբ այդ նկարներ տարածողները սոցիալական փորձեր են անում, քանի որ այդպիսի նկարներ տարածելով՝ կարելի է իմանալ ոչ միայն տարածումների քանակը, այլև ինչ տիպի կապեր կան տարբեր սոցիալականկլաստերների կամ երկրների միջև և այլն:

Իմացիր ինտերնետիդ արագությունը

Տարվա իրադարձություններ

02 Դեկտեմբեր - 2011
ArmnetAwards Դեկտեմբերի 2-4| Իմանալ ավելին »
03 Դեկտեմբեր - 2011
Armnet կոնֆերանս «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն| Իմանալ ավելին »
10 Դեկտեմբեր- 2011
Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011 | Իմանալ ավելին »