Հինգշաբթի օրը` Facebook-ի կողմից 5 մլրդ դոլարի IPO-ի (բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման) մասին հայտարարությունից ընդամենը մեկ օր անց, սոցիալական ցանցն, ըստ երևույթին, խափանումներ է ունեցել, տեղեկացնում է Huffington Post-ը:
Ըստ կարգավիճակների` օգտատերերը ենթադրություն են հայտնել, որ ցերեկվա 1-ի (Նյու Յորքի ժամանակով, Երևանի ժամանակով՝ 22-ի) դրությամբ «հավանաբար ծառայության խափանումներ» են: Այնուհետև լուրեր են տարածվել, թե ցանցը մեկ գործում է, մեկ ոչ: Բանը հասել է նրան, որ օգտատերերը դիմել են Twitter-ին` Facebook-ի խնդիրների մասին հայտնելու համար:
«Սա ուսումնավարժանք չէ: Facebook-ը փակվել է: Կրկնում եմ` Facebook-ը փակվել է: Խնդրում եմ, հանգիստ մնալ և անցնել այլուր մինչև առաջիկա տեղեկացում», - գրել է օգտատերերից մեկը, հաղորդում է Tert.am-ը:
Որոշ օգտատերեր հումորով են մոտեցել իրավիճակին` հայտնելով, որ ուղղակի Facebook-ը հանգստի է անցել և նորից կգործի IPO-ի գործարկումից հետո:
Նշենք նաև, որ Facebook-ի աշխատանքի խափանումները նկատվել են նաև Հայաստանում։ Մասնավորապես երեկոյան 22։30-ից հետո ժամանակ առ ժամանակ նկատվել է կայքի խափանում։




