Վերջին ամիսների ընթացքում Ֆեյսբուք սոցցանցում ակտիվ տարածվում են հիվանդ երեխաների նկարներ, որոնց վրա նշված է, որ 1000 անգամ տարածվելու դեպքում նկարում պատկերված հիվանդ երեխան կստանա անվճար վիրահատություն:
Նկարներից մեկում (դիտեք աջ կողմում) նշվում էր Սրի Սաթյա Սայ բժշկական կենտրոնի անունը: Ինտերնետով շրջող սպամները բացահայտող Hoax-slayer.com կայքի մասնագետները պարզեցին, որ այդ կենտրոնն իրականում չափահաս ու անչափահահաս հիվանդների անվճար վիրահատություններ է իրականացնում, և սա ոչ մի առնչություն չունի Ֆեյսբուքի, առավել ևս այնտեղ տարածված նկարների հետ:



Հինգշաբթի օրը` Facebook-ի կողմից 5 մլրդ դոլարի IPO-ի (բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման) մասին հայտարարությունից ընդամենը մեկ օր անց, սոցիալական ցանցն, ըստ երևույթին, խափանումներ է ունեցել, տեղեկացնում է Huffington Post-ը:
Ֆեյսբուք սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը շարունակում է հետևել իր կուռքի՝ Սթիվ Ջոբսի օրինակին: 2013-ից սկսած՝ նրա աշխատավարձը տարեկան կլինի միայն $1:
Facebook-ը բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում (IPO) իրականացնելու նպատակով երեկ ԱՄՆ-ի արժեթղթերի ու բորսաների հանձաժողով է ներկայացրել իր փաստաթղթերը, որոնք բավական հետաքրքիր տեղեկություններ են պարունակում: Վերջապես պաշտոնապես հայտնի է դարձել՝ որքան եկամուտ է ունենում սոցցանցը:
Ջորջ Հոցը, ով հանրությանը հայնտի է դարձել Playstation 3-ն ու iPhone-ը կոտրելով, այլևս չի աշխատում Facebook սոցցանցում:
