Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Apple ընկերությունը որոշել է նոր iPhone-ը համալրել 4.6 դյույմանոց retina-էկրան:
Նախորդ հինգ տարբերակներում ընկերությունն օգտագործել է 3.5 դյույմ անկյունագծով էկրան: iPhone 4-ի և iPhone 4S-ի էկրանների թողունակությունը կազմում է 960x640 պիքսել, եթե այս թողանուկությունը քառապատկվի, ապա կլինի 1920x1280 կետ:



Նոր սերնդի iPad պլանշետային համակարգչի որոշ օգտատերեր բողոքում են, որ սարքի Wi-Fi մոդուլի զգայությունը նվազել է: Նրանք նշում են, որ այն վայրերում, որտեղ Apple-ի մյուս արտադրանքներն առանց խնդիրների միանում են WiFi ցանցին, նոր iPad-ը միանում է շատ դժվարությամբ:
iPad պլանշետային համակարգչի նոր մոդելում տեղադրված մարտկոցը կարող է հանգեցնել սարքի գերտաքացման: CNET-ը, հղում անելով Apple-ի ֆորումներին, հաղորդում է, որ օգտագործողները բողոքում են համակարգչի ձախ անկյունի գերտաքացումից:
Apple ընկերությունը մարտի 16-ից մինչ այսօր արդեն հասցրել է վաճառել երրորդ սերնդի երեք միլիոն iPad. հաղորդում է Apple-ի պաշտոնական կայքը: Նախօրեին ընկերության տնօրեն Թիմ Քուքը ասել էր, որ սարքի վաճառքները սկզբնական օերերին ռեկորդային են եղել, սակայն կոնկրետ թվեր չէր նշել:
Apple ընկերությունը 2012թ-ի պլանավաորում է ներկայացնել բոլորովին նոր MacBook Pro , հաղորդում է AppleInsider-ը:
