Fri05182012

Back ՏՏ Աշխարհ Բաժիններ

ՏՏ Աշխարհ

Վրացիներն այսուհետ կկարողանան ամուսնալուծվել Skype-ով

  • PDF

Վրաստանի այն քաղաքացիները, որոնք կգտնվեն արտերկում, հնարավորություն կունենան առցանց ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերն ու ամուսնալուծվել:

«Կովկաս Online»-ը գրում է, որ Վրաստանի արդարադատության նախարարության համապատասխան ծառայությունը քաղաքացիներին թույլ է տալիս լիազորագրեր կազմել Skype-ի միջոցով:

Twitter-ի օգտատերերը կկարողանան տպել հաղորդագրությունները զուգարանի թղթի վրա

  • PDF

Twitter միկրոբլոգային համակարգի օգտատերերը շուտով կկարողանան օգտվել մի նոր հետաքրքիր հնարավորությունից: Այսուհետ նրանք կարող են տպել իրենց միկրոբլոգի թվիթները զուգարանի թղթի վրա: Ծառայության անունն է Shitter, այն մշակել և ներկայացրել է ամերիկյան Collector's Edition ընկերությունը:

Պատվիրելուց որոշ ժամանակ անց օգտագործողները կստանան չորս գլանափաթեթ («ռուլոն»)՝ պատվիրած հաղորդագրություններով: Ծառայությունը հասանելի է բոլորին և արժե 35 դոլար, իսկ առաքման համար պետք է վճարել առանձին: Վճարումը հնարավոր է կատարել PayPal վիրտուալ վճարային համակարգի միջոցով:

Սկսվել է Angry Birds Space -ի վաճառքը

  • PDF

Revo Mobile ընկերությունը սկսել է Angry Birds Space խաղի վաճառքները: Մարտի 22-ին թողարկվել է Angry Birds-ի նոր տարբերակը, որը  հասանելի է  անձնական համակարգիչների և մոբայլ սարքերի համար: Խաղի դեմո-տարբերակը կարելի է ներբեռնել այստեղից:

Իմացիր ինտերնետիդ արագությունը

Տարվա իրադարձություններ

02 Դեկտեմբեր - 2011
ArmnetAwards Դեկտեմբերի 2-4| Իմանալ ավելին »
03 Դեկտեմբեր - 2011
Armnet կոնֆերանս «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն| Իմանալ ավելին »
10 Դեկտեմբեր- 2011
Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011 | Իմանալ ավելին »