Fri05182012

Back Մոբայլ Բաժիններ Այլ Microsoft-ի նոր բջջային հարթակը՝ Windows Phone 8

Microsoft-ի նոր բջջային հարթակը՝ Windows Phone 8

  • PDF
http%3A%2F%2Fwww.pcnews.am%2Fmobile%2Fit%2Fother%2F3419-%25D5%25A2%25D5%25BB%25D5%25BB%25D5%25A1%25D5%25B5%25D5%25AB%25D5%25B6.html
 

Տեղեկատվության արտահոսքի պատճառով հայտնի են դարձել Microsoft-ի նոր օպերացիոն համակարգի՝ Windows Phone 8-ի մասին տվյալներ: pocketnow.com կայքը սխալմամբ ստացել է Microsoft-ի փոխնախագահի նամակը, որն իրականում հասցեագրված էր Nokia-ի աշխատակիցներին:
Ու թեև տեսանյութը չի հրապարակվել, տեղեկությունները հասցրել են տարածվել:

Այսպես, Windows Phone համակարգի նոր տարբերակը համատեղելի կլինի Windows Phone 7-ի համար ստեղծված հավելվածների հետ: Բացի այդ՝ Windows 8-ի բջջային ու համակարգչային տարբերակները կունենան շատ ընդհանուր բաներ, այդ թվում՝ հավելվածները, որոնք կսինխրոնացվեն Sky Drive ամպային ծառայության միջոցով: Այսինքն՝ Microsoft-ն աշխատում է ամեն ինչ անել, որպեսզի դեսկթոփի ու հեռախոսի էկրանի պարունակությունը լինի հնարավորինս նույնը:

Ընկերությունը նաև լուծումներ կառաջարկի կորպորատիվ հաճախորդների համար: Windows Phone 8-ը կկոդավորի համակարգով ստացվող ու ուղարկվող տվյալները:
Windows 8-ի թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չէ, բայց սպասվում է, որ այն կներկայացվի այս տարվա ընթացքում:

Իմացիր ինտերնետիդ արագությունը

Տարվա իրադարձություններ

02 Դեկտեմբեր - 2011
ArmnetAwards Դեկտեմբերի 2-4| Իմանալ ավելին »
03 Դեկտեմբեր - 2011
Armnet կոնֆերանս «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն| Իմանալ ավելին »
10 Դեկտեմբեր- 2011
Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011 | Իմանալ ավելին »