Եվրոպական հեռահաղորդակցության ստանդարտների ինստիտուտը (ETSI) մյուս շաբաթ կանցկացնի քվեարկություն՝ նոր SIM-քարտերի ստանդարտը հաստատելու համար: Հանդիպմանը կքննարկվեն երկու խոշորագույն սմարթֆոն արտադրողների ՝ Apple-ի և Nokia-ի առաջարկները, հաղորդում է Financial Times-ը:
2011-ի վերջին գերմանական G&D ընկերությունը, որը մոտ 20 տարի առաջ ներկայացրել էր առաջին կոմերցիոն SIM-քարտը, ներկայացրել է նոր ֆորմատ ՝ nano-SIM: Այն 30%-ով փոքր է և 15% -ով բարակ, քան micro-SIM-ը, որն օգտագործվում է Lumia (Nokia) և iPhone4/4S (Apple) սմարթֆոններում:



Ֆիննական Nokia ընկերությունը ներկայացրել է թրթռացող դաջվածքի տեխնոլոգիան արտոնագրելու հայտ: Արտոնագրի նկարագրության համաձայն՝ ընկերությունը նախատեսում է դաջվածք կատարել մարդու մարմնի վրա ֆերոմագնիսական թանաքի օգնությամբ:
Բջջայինի հաճախակի օգտագործումը բացասաբար է ազդում չծնված երեխաների վրա: ԱՄՆ-ի Յեյլի համալսարանի գիտնականները փորձեր են կատարել մկների վրա ու պարզել, որ ճառագայթման ազդեցության պատճառով արգանդում գտնվող պտղի ուղեղը դանդաղ է զարգանում: Գրում է ScienceDaily-ն:
2011-ի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում վաճառվել է 157.8 մլն սմարթֆոն, իսկ 2010թ-ի այդ ցուցանիշը կազմում էր 102 մլն: Աճը կազմել է մոտ 54.7%, ինչն ավելի բարձր է, քան կանխատեսել էին վերլուծաբանները:
Ապրիլ-մայիս ամիսներին Samsung-ը կներկայացնի Samsung Galaxy S3 սմարթֆոնը, որը կունենա 7 մմ հաստություն՝ ի տարբերություն Galaxy S2-ի, որը 8,5 մմ է:
