Fri05182012

Back Մոբայլ Բաժիններ iPhone Apple-ը էժանացնում է iPhone-ի գինը

Apple-ը էժանացնում է iPhone-ի գինը

  • PDF
http%3A%2F%2Fwww.pcnews.am%2Fmobile%2Fit%2Foperator%2F2640-apple-iphone-.html
 

Apple-ի ասիական մատակարարները սկսել են iPhone 4-ի էժան տարբերակի հավաքումը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, 8 GB հիշողությամբ iPhone 4-ը կներկայացվի մոտակա շաբաթների ընթացքում: Նման քայլն առաջինը չէ ընկերության պատմության մեջ. ավելի վաղ թողարկվել էր iPhone 3GS-ի 8 ԳԲ հիշողություն ունեցող տարբերակը:

Մասնագետները նշում են, որ ավելի մատչելի iPhone 4-ը 8 ԳԲ հիշողությամբ կօգնի Apple-ին ավելացնել վաճառքները զարգացող շուկաներում: Բացի այդ՝ ընկերությունը ծրագրում է նաև բարելավել վաճառքը Չինաստանում, օրինակ՝ աճող պահանջարկը Ասիայում և Խաղաղօվկիանոսյան շրջանում ընկերությանը թույլ տվեց եռամսյակի շահույթը հասցնել մինչև 6.3 միլիարդ դոլարի: Այս արդյունքն արտացոլվեց նաև ամբողջ աշխարհում իրականացրած վաճառքներից ստացված շահույթի վրա` հասցնելով այն 28.6 միլիարդ դոլարի:

 

Պարզեցված iPhone 4-ի հետ մեկտեղ Սթիվ Ջոբսի ընկերությունը կթողարկի սմարթֆոնների նոր սերունդը ներկայացնող iPhone 5-ը: 4-րդ սերնդի մոդելից նոր հեռախոսը տարբերելու համար այն անվանում են նաև iPhone 4S, սակայն նոր սերնդի iPhone-ը կունենա ավելի խոշոր սենսորային էկրան և ավելի որակյալ` 8 ՄՊ տեսախցիկ:

Տարբեր աղբյուրների հաղորդմամբ՝ iPhone արտադրող երկու ընկերություններ արդեն ստացել են ավելի քան 45 մլն. սարք թողարկելու պատվեր: iPhone 5-ը կթողարկվի Hon Hai և Pegatron թայվանական ընկերությունների գործարաններում:

Իմացիր ինտերնետիդ արագությունը

Տարվա իրադարձություններ

02 Դեկտեմբեր - 2011
ArmnetAwards Դեկտեմբերի 2-4| Իմանալ ավելին »
03 Դեկտեմբեր - 2011
Armnet կոնֆերանս «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն| Իմանալ ավելին »
10 Դեկտեմբեր- 2011
Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011 | Իմանալ ավելին »