Fri05182012

iPhone

Samsung-ը, HTC-ն, Nokia-ն ու LG-ն սպասում են, որ iPhone 4S-ի պահանջարկը նվազի

  • PDF

Սմարթֆոններ արտադրող ընկերությունները, որոնց թվում են Samsung-ը, HTC-ն, Nokia-ն ու LG-ն, չեն շտապում թողակել իրենց նոր սարքերը՝ հետաձգելով դրանց ներկայացումը մի քանի ամսով: Գրում է DigiTimesպարբերականը:

Պատճառն այն է, որ Apple-ի մրցակիցները սպասում են, որ iPhone 4S սմարթֆոնի պահանջարկը նվազի, քանի որ չեն ցանկանում մրցել այս գաջեթի հետ: Հատկապես այն բանից հետո, երբ 2011-ի վերջին եռամսյակում Apple-ը մասնաբաժինը սմարթֆոնային շուկայում հասավ 23,9%-ի:

Տեսախցիկ չունեցող iPhone 4S-ը վաճառքի է հանվել Սինգապուրում

  • PDF

Չնայած դժվար է պատկերացնել՝ ում է պետք առանց տեսախցիկ iPhone-ը՝ սինգապուրյան M1 օպերատորն այսօրվանից առաջարկում է «անտեսախցիկ» iPhone-ներ:

Engadget տեխնոբլոգը գրում է, որ Սինգապուրի զինված ուժերն արգելում է իր զինվորներին օգտվել տեսախցիկ ունեցող սմարթֆոններից:

Ռոք խումբն ալբոմ է ձայնագրել`օգտագործելով միայն iPhone

  • PDF

2010-ի հունվարին One Like Sonռոք խումբը որոշել էր իր երրորդ ալբոմը ձայնագրել ոչ ավանդական ստուդիայում, այլ iPhone սմարթֆոն օգտագործելով: Մեկ տարի անց նրանց նախագիծը իրականություն է դարձել, հաղորդում է Mashableտեխնոբլոգը:

One Like Son-իղեկավար, կիթառահարուերգիչՍթիվենՊոֆիխոսքով՝խումբը դժվարությամբ է հրաժարվել որակյան ու պրոֆեսիոնալ միկրոֆոններից ու տեխնիկայից:

Այնուամենայնիվ, 11 երգ պարունակող «Start the Show» ալբոմը ձայնագրվել է: Երաժիշտները տանը ձայնագրել են իրենց հատվածը, որից հետո կրկին սմարթֆոնի հավելվածների օգնությամբ միացրել են իրար հատվածները:

Apple-ը դադարացրել է iPhone 4S-ի վաճառքը Պեկինի ֆիրմային խանութում

  • PDF

Հաճախորդների պատճառով ստեղծված իրարանցումներից չտուժելու նպատակով Apple-ը ժամանակավորապես դադարեցրել է իր սմարթֆոնի վերջին մոդելի վաճառքը Պեկինի խանութներից մեկում:

iPhone 4S-ի վաճառքը Չինաստանում սկսվել է հունվարի 13-ին: Խանութներից մեկում վաճառքը մեկնարկել է առավոտյան ժամը 7-ին, ու պահեստը դատարկվել է ընդամենը մեկ ժամ անց: Հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Որտեղից մատչելի գնով ձեռք բերել iPhone 4S

  • PDF

iPhone 4S սմարթֆոնի միջին գինը հայաստանյան շուկայում տատանվում է 1000 դոլարի սահմաններում, և ամենամատչելի տարբերակով այն կարելի է ձեռք բերել Sim Lock վիճակում, այսինքն՝ կարելի է օգտվել կոնկրետ օպերատորի  Sim-քարտից: Այսպես, Orange Armenia-ն, որը զբաղվում է iPhone-ի պաշտոնական վաճառքով, առաջարկում է միայն Sim Lock հեռախոսներ, որոնք աշխատում են միայն Orange քարտերով: Այսպիսի iPhone 4S 16ԳԲ-ը արժե 333 հազ. դրամ, մինչդեռ iPhone.am-ում նույն մոդելն արժե 425 հազ. դրամ (Never Locked-չարգելափակված), իսկ MyNotebook.am-ում՝ 420 հազ. դրամ:

Սակայն շուկայում՝ Տաշիր կամ Փեթակ առևտրային կենտրոններում, նույն մոդելը վաճառվում է շատ ավելի մատչելի՝ 376 հազ. դրամով՝ առանց կոնկրետ օպերատորից օգտվելու պարտավորության:

Իմացիր ինտերնետիդ արագությունը

Տարվա իրադարձություններ

02 Դեկտեմբեր - 2011
ArmnetAwards Դեկտեմբերի 2-4| Իմանալ ավելին »
03 Դեկտեմբեր - 2011
Armnet կոնֆերանս «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն| Իմանալ ավելին »
10 Դեկտեմբեր- 2011
Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011 | Իմանալ ավելին »