Fri05182012

iPad

Որտեղից մատչելի գնով ձեռք բերել Apple iPad

  • PDF

Այսօրվանից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում առաջարկվում են Apple ընկերության iPad 2 պլանշետները, որոնց գինը սկսում է 269 հազարից (iPad 2 Wi-Fi 16 ԳԲ): Նշենք, որ նույն մոդելը iphone.am-ում վաճառվում է 265 հազարով, ընդ որում՝ այն ձեռք բերելու դեպքում տրվում է 30 հազ. դրամ արժողությամբ Smart Cover պատյանը: Իսկ Apple-ի հայաստանյան ներկայացուցչության կայքում՝ iStore.am-ում մոդելն առաջարկվում է 257 հազարով:

iPad 2 Wi-Fi (64 ԳԲ) մոդելը MyNotebook.am-ում վաճառվում է 385,000 դրամով, 3D Planet խանութ-սրահում` 379 հազ., ՎիվաՍել-ՄՏՍ-ում՝ 369 000 դրամ, իսկ iPhone.am-ում ՝ավելի մատչելի 338 հազ. դրամ (ներառյալ՝ Smart Cover-ը): Նշենք, որ iStore.am-ում այս մոդելը վաճառվում է 361 հազ. դրամով:

Apple պատրաստում է փոքր iPad պլանշե՞տ

  • PDF

Apple ընկերությունն, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է թողարկել iPad-ի փոքր տարբերակը: DigiTimes-ը, հղում անելով ընկերության սարքերը հավաքող մատակարարներին, հաղորդում է, որ մինի iPad-ի էկրանի անկյունագիծը 7,85 դյույմ է: Նշենք, որ առկա մոդելների անկյունագիծը 9,7 դ. է:

Լրատվամիջոցը գրում է, որ պլանշետի այս տարբերակը կթողարկվի հաջորդ տարվա երրորդ եռամսյակում:

iPen. գրիչ՝ հատուկ iPad-ի համար (տեսանյութ)

  • PDF

Cregle ընկերությունը թողարկել է iPen աքսեսուարը, որը թույլ է տալիս նկարել, գրել, գծագրեր գծել iPad պլանշետային համակարգչի վրա: Այն ունի բավական բարակ ծայր, ինչը թույլ է տալիս հստակ գծեր ստանալ:

Գրչին կից փոխանցիչի միջոցով iPen-ն ազդանշան է ուղարկում էկրանի վրա կատարած գործողությունների մասին և պատկերը հայտնվում է վայրկենապես:

iPen-ն աշխատում է հետևյալ հավելվածների հետ՝ Ghostwriter Notes, My Notebook!, iWriteWords, GoodNotes , որոնք կարելի է գտնել itunes.apple.com-ում: Նշենք, որ iPen-ն արժե 79$ (http://www.kickstarter.com/projects/1225098940/ipen-the-first-active-stylus-for-ipad?ref=category):

Ամերիկացի օդաչուները կսկսեն օգտագործել iPad

  • PDF

American Airlines-ի ստացած թույլտվության համաձայն՝ օդաչուներն արդեն ուրբաթ օրվանից կկարողանան թռիչքի ժամանակ օգտվել iPad-ից: Հաղորդում է ZDNet-ը:

American Airlines-ը սկսել է այս ծրագրի փորձարկումը հունիսին: Օդաչուների թղթերն ու չվացուցակները կփոխարինվեն ինտերակտիվ տարբերակով, մասնավորապես՝ օդաչուները կօգտագործեն JeppTC հավելվածը:

3-րդ սերնդի iPad-ը կթողարկվի 3-4 ամսից

  • PDF

Apple iPad պլանշետային համակարգչի երրորդ տարբերակը շուկայում կհայտնվի 3-4 ամսից: Այս մասին գրում է DigiTimes-ը՝ հղում անելով մատակարար ընկերություններին: Նշենք, որ Apple-ը սովորաբար թարմացնում է իր արտադրանքները տարվա առաջին ամիսներին, ու նախորդ iPad-ը թողարկվել է ընթացիկ տարվա մարտին:

iPad 3-ի մոտալուտ թողարկման պատճառով արտադրող ընկերությունները կկրճատեն երկրորդ սերնդի պլանշետի թողարկման ծավալները՝ 14-15 մլն չորրորդ եռամսյակի և 4-5 մլն 2012-ի առաջին եռամսյակի համար:

Իմացիր ինտերնետիդ արագությունը

Տարվա իրադարձություններ

02 Դեկտեմբեր - 2011
ArmnetAwards Դեկտեմբերի 2-4| Իմանալ ավելին »
03 Դեկտեմբեր - 2011
Armnet կոնֆերանս «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն| Իմանալ ավելին »
10 Դեկտեմբեր- 2011
Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011 | Իմանալ ավելին »