Vodafone օպերատորը մոտակա ժամանակներս կսկսի վաճառել HTC ընկերության Velocity հեռախոսները:
Velocity-ն կդառնա եվրոպական շուկայում առաջին գուգլֆոնը, որն ապահովում է չորրորդ սերնդի LTE ցանցեր: Velocity-ն իրենից ներկայացնում է AT&T ամերիկյան օպերատորի HTC Vivid սմարթֆոնի՝ եվրոպական շուկայի համար նախատեսված տարբերակը:



HTC ընկերությունը շուտով պաշտոնապես կներկայացնի նոր սմարթֆոն՝ HTC Primo, որը կլինի համեմատաբար ավելի մատչելի, քան HTC Edge և HTC Ville մոդելները:
HTC-ն CES 2012 ցուցահանդեսին ներկայացրել է HTC Titan II սմարթֆոնը, որն աշխատում է Windows Phone 7.5 Mango համակարգով: Այն շուտով վաճառքի դուրս կգա ԱՄՆ-ում՝ AT&T օպերատորի կողմից:
ԱՄՆ-ի Միջազգային առևտրի հանձնաժողովի որոշմամբ՝ HTC-ն խախտել է Apple-ի արտոնագրերից մեկը: Խոսքը հեռախոսային համարների ու փաստաթղթերում առկա այլ ինֆորմացիայի մշակման տեխնոլոգիայի մասին է: Հաղորդում է Reuters գործակալությունը:

