Fri05182012

Back Մոբայլ Բաժիններ Android Chrome դիտարկիչը` արդեն նաև Android-ի համար

Chrome դիտարկիչը` արդեն նաև Android-ի համար

  • PDF
http%3A%2F%2Fwww.pcnews.am%2Fmobile%2Fit%2Fandroid%2F3430-%25D5%25A4%25D5%25AB%25D5%25BF%25D5%25A1%25D6%2580%25D5%25AF%25D5%25AB%25D5%25B9.html
 

Ինչպես գրված է Google-ի պաշտոնական բլոգում, ընկերությունը թողարկել է Android ՕՀ-ի համար նախատեսված Chrome դիտարկչի բետա-տարբերակը:

Ինչպես համակարգչային, այնպես էլ բջջային դիտարկիչը ապահովում է գրաֆիկայի սարքային արագացում և հիմնված է JavaScript V8-ի վրա: Chrome-ում նախատեսված է նաև բացված պատուհաններն արագ դիտելու հնարավորություն: Բացի այդ՝ սմարթֆոններում պատուհանները կդասավորվեն ուղղահայաց, իսկ պլանշետներում՝ հորիզոնական:

 

Նրանք, ովքեր Chrome-ն օգտագործում են և՛ համակարգչում, և՛ բջջայինում, հնարավորություն կունենան սինխրոնիզացնելու Favourites թղթապանակը, ինչպես նաև  հասանելի կլինի Incognito ռեժիմը:

Նշենք նաև, որ դիտարկիչի բջջային տարբերակը չի սպասարկի Adobe Flash:

Բետա-տարբերակը կարող եք ներբեռնել այստեղից, սակայն նշենք, որ այն աշխատում է միայն Ice Cream Sandwich տարբերակի վրա:

Իմացիր ինտերնետիդ արագությունը

Տարվա իրադարձություններ

02 Դեկտեմբեր - 2011
ArmnetAwards Դեկտեմբերի 2-4| Իմանալ ավելին »
03 Դեկտեմբեր - 2011
Armnet կոնֆերանս «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն| Իմանալ ավելին »
10 Դեկտեմբեր- 2011
Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011 | Իմանալ ավելին »