Samsung Electronics-ը ներկայացրել է Samsung Galaxy S Advance սմարթֆոնը, որն ունի 1,0 ԳՀց հաճախությամբ երկմիջուկ պրոցեսոր ու աշխատում է HSPA ցանցերում:
Սարքն ունի 4 դյույմանոց Super AMOLED էկրան, 5 մպ տեսախցիկ ու աշխատում է Android 2.3 (Gingerbread) օպերացիոն համակարգով: Ներքին հիշողությունը 16 գբ է, իսկ օպերատիվ հիշողությունը 768 մբ:
Սմարթֆոնն ունի անկթարթային հաղորդագրություններ փոխանակելու ChatON ծրագիրը, որը միավորում է Samsung-ի բոլոր օգտագործողներին, ինչպես նաև Find My Mobile ծառայությունը, որը կոդավորում է օգտագործողի տվյալները՝ կորցնելու դեպքում դրանց անվտանգությունն ապահովելու նպատակով:
Սպասվում է, որ Advance-ն արդեն մյուս ամսվա ընթացքում վաճառքի կհանվի Ռուսաստանում, այնուհետև Եվրոպայում, Չինաստանում, Աֆրիկայում, Միջին Արևելքում, Լատինական Ամերիկայում: Սարքի արժեքի մասին դեռ տեղեկություններ չկան:




