Ինչպես գրված է Google-ի պաշտոնական բլոգում, ընկերությունը թողարկել է Android ՕՀ-ի համար նախատեսված Chrome դիտարկչի բետա-տարբերակը:
Ինչպես համակարգչային, այնպես էլ բջջային դիտարկիչը ապահովում է գրաֆիկայի սարքային արագացում և հիմնված է JavaScript V8-ի վրա: Chrome-ում նախատեսված է նաև բացված պատուհաններն արագ դիտելու հնարավորություն: Բացի այդ՝ սմարթֆոններում պատուհանները կդասավորվեն ուղղահայաց, իսկ պլանշետներում՝ հորիզոնական:



Samsung Electronics-ը ներկայացրել է Samsung Galaxy S Advance սմարթֆոնը, որն ունի 1,0 ԳՀց հաճախությամբ երկմիջուկ պրոցեսոր ու աշխատում է HSPA ցանցերում:
LG-ն, ըստ երևույթին, հաճելի անակնկալ է պատրաստում. Pocketnow բլոգում են հայտնվել այս ընկերության LG X3 նոր սմարթֆոնի մասին տեղեկություններ: 
Նշենք, որ 2011-ի հոկտեմբերին ներկայացված Ice Cream Sandwich-ն (Android 4.0) ունի նկատելիորեն կատարելագործված գրաֆիկական ինտերֆեյս: Այս ՕՀ-ով աշխատող առաջին սարքը Galaxy Nexus ֆիրմային սմարթֆոնն է:
