PCNews.am PCNews.am - IT լրատվական http://www.pcnews.am/component/content/frontpage.html Fri, 18 May 2012 14:24:28 +0000 Joomla! 1.5 - Open Source Content Management hy-am Ամռան մեկնարկը մայրաքաղաքում լինելու է տեխնոլոգիական http://www.pcnews.am/armenia/it/development/3479-Ամռան-մեկնարկը-մայրաքաղաքում-լինելու-է-տեխնոլոգիական.html http://www.pcnews.am/armenia/it/development/3479-Ամռան-մեկնարկը-մայրաքաղաքում-լինելու-է-տեխնոլոգիական.html «Smart Country- թվային լուծումներ նորարար տնտեսության համար» խորագիրը կրող ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումն այս տարի տեղի կունենա հունիսի 15-16 «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում: 5-րդ ամենամյա ֆորումի նպատակն է աջակցել ինովացիոն տնտեսության ստեղծմանը թվային լուծումների հիման վրա, մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները: ]]> webmaster@pcnews.am (PCNews.am) frontpage Fri, 11 May 2012 08:45:59 +0000 Վրացիներն այսուհետ կկարողանան ամուսնալուծվել Skype-ով http://www.pcnews.am/world/it/skype/3478-Վրացիներն-այսուհետ-կկարողանան-ամուսնալուծվել-Skype-ով.html http://www.pcnews.am/world/it/skype/3478-Վրացիներն-այսուհետ-կկարողանան-ամուսնալուծվել-Skype-ով.html Վրաստանի այն քաղաքացիները, որոնք կգտնվեն արտերկում, հնարավորություն կունենան առցանց ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերն ու ամուսնալուծվել:

«Կովկաս Online»-ը գրում է, որ Վրաստանի արդարադատության նախարարության համապատասխան ծառայությունը քաղաքացիներին թույլ է տալիս լիազորագրեր կազմել Skype-ի միջոցով: ]]> webmaster@pcnews.am (PCNews.am) frontpage Sat, 28 Apr 2012 07:18:49 +0000 Քննարկվել է համակարգչային հայատառ ստեղնաշարերի ստեղծման հարցը http://www.pcnews.am/armenia/it/development/3477-ստեղնաշարեր.html http://www.pcnews.am/armenia/it/development/3477-ստեղնաշարեր.html Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) հերթական նիստը: ՏՏԶԱԽ նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին հաշվետվությունը հաստատելուց հետո սկսվել է օրակարգային հարցերի քննարկումը:

Խորհուրդն անդրադարձել է հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրներին և հնարավոր լուծումներին: Առաջարկվել է ներկայացնել ոլորտի ենթակառուցվածքների զարգացման նոր մեխանիզմներ և այդ համատեքստում վերացնել օրենսդրությունում առկա բացերը: Այնուհետև քննարկվել են պետական գնումների և մրցույթների ոլորտում առկա խնդիրները: Առաջարկվել է ստեղծել միասնական վեբ-կայք, որտեղ ներկայացված կլինեն բոլոր մրցույթները, դրանց մասնակիցների ցանկը և արդյունքները:

]]>
webmaster@pcnews.am (PCNews.am) frontpage Wed, 18 Apr 2012 09:16:29 +0000
Հայաստանում կնշվի ՏՀՏ ոլորտի Աղջիկների օրը http://www.pcnews.am/armenia/it/development/3476-Հայաստանում-կնշվի-ՏՀՏ-ոլորտի-Աղջիկների-օրը.html http://www.pcnews.am/armenia/it/development/3476-Հայաստանում-կնշվի-ՏՀՏ-ոլորտի-Աղջիկների-օրը.html ԱՄՆ-ում և Եվրոպայում ՏՀՏ ոլորտի Աղջիկների օրը տոնվում է արդեն 10 տարի շարունակ: 2010թ.-ին Հեռահաղորդակցության միջազգային միությունը ընդունեց բանաձև` նշելու յուրաքանչյուր տարվա ապրիլի չորրորդ հինգշաբթի օրը՝ որպես «ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օր» և դրանով ոգեշնչելու զարգացող ու զարգացած երկրների աղջիկներին ու կանանց ընտրել ՏՀՏ կարերիան:

2012թ.-ին այս տոնը կնշվի Նյու Յորքում, ազգային միջոցառումներ կկազմակերպվեն Բելգիայում, Հունգարիայում, Իտալիայում, Լեհաստանում, Շվեյցարիայում, Իսպանիայում, Ավստրալիայում, Չեխիայում, Գերմանիայում, Լյուքսենբուրգում և այլուր: ]]> webmaster@pcnews.am (PCNews.am) frontpage Mon, 16 Apr 2012 13:12:54 +0000 Ռոբոտների մրցույթ մինչև 20 տարեկանների համար http://www.pcnews.am/armenia/it/development/3475-Ռոբոտներ.html http://www.pcnews.am/armenia/it/development/3475-Ռոբոտներ.html Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը Հայաստանի ռոբոտների բաց առաջնության շրջանակում (ԱրմՌոբոտիքս) հայտարարում է «Գծին հետևող ռոբոտ 2012» մրցույթի գրանցումը, որն իրականացվում է http://digitec.am/armrobotics.php?id=186 կայքում մինչև մայիսի 4-ը:

Մրցույթը նախատեսված է մինչև 20 տարեկանների համար. «Մենք կարևորում ենք հատկապես դպրոցականների և ցածր կուրսերի ուսանողների մասնակցությունը ԱրմՌոբոտիքսին: Բացի այդ, մրցույթները լավագույն միջոց են երիտասարդներին մոտիվացնելու, սեփական հնարավորությունները վերագնահատելու և իրենց կարողությունները ցուցադրելու համար»,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: ]]> webmaster@pcnews.am (PCNews.am) frontpage Sat, 14 Apr 2012 14:19:11 +0000 Ծաղկաձորում կանցկացվի Google և Chrome հաքաթոն http://www.pcnews.am/armenia/it/development/3474-հաքաթոն.html http://www.pcnews.am/armenia/it/development/3474-հաքաթոն.html Ապրիլի 27-29-ը Ծաղկաձորում կանցկացվի հաքաթոն, որի նպատակն է ստեղծել հայ հասարակության համար անհրաժեշտ ու հետաքրքիր ծրագրեր, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգով, և Google Chrome դիտարկչի համար նախատեսված հետաքրքիր հավելումներ (extensions/apps), ինչպես նաև մեծացնել հետաքրքրությունը մոբիլ և ցանցային տեխնոլոգիական լուծումների հանդեպ:

Մասնակիցների կողմից ներկայացվող նախագծերի գրանցումը տևելու է մինչև ապրիլի 18-ը: Այնուհետև միջոցառման կազմակերպիչների կողմից կդիտարկվեն բոլոր գրանցված նախագծերը և կընտրվեն լավագույնները, որոնք հնարավորություն կունենան մասնակցելու երկօրյա հաքաթոնին: Ընտրված մասնակիցներն ապրիլի 20-ին կհրավիրվեն նախնական հանդիպման, որտեղ հարց ու պատասխանների միջոցով կկարողանան ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները՝ հաքաթոնի վերաբերյալ: ]]> webmaster@pcnews.am (PCNews.am) frontpage Wed, 11 Apr 2012 06:25:04 +0000 Մեկնարկում է համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի 2-րդ առաջնությունը http://www.pcnews.am/armenia/it/development/3473-համակարգչային-խաղեր.html http://www.pcnews.am/armenia/it/development/3473-համակարգչային-խաղեր.html Ապրիլի 11-ին կմեկնարկի Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի երկրորդ բաց առաջնությունը, որի նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, աջակցել երիտասարդներին դրսևորվել խաղերի բիզնես ոլորտում:

Նշենք, որ առաջին անգամ առաջնությունը տեղի ունեցավ 2011թ.: 25 մասնակիցների գերակշռող մասն ուսանողներ էին Երևանի պետական համալսարանից, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայից, ՀՊՃՀ-ից /Պոլիտեխնիկ/, Հայաստանի Բաց համալսարանից: Մասնակիցների թվում էին նաև  դպրոցականներ  և ընկերություններ: ]]> webmaster@pcnews.am (PCNews.am) frontpage Wed, 11 Apr 2012 06:21:36 +0000 Նոր սեմինար՝ «Web Technology CSS 3» թեմայով http://www.pcnews.am/armenia/it/development/3472-CSS-3.html http://www.pcnews.am/armenia/it/development/3472-CSS-3.html Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) հայտարարում են նոր  սեմինար` «Web Technology CSS 3» թեմայով:

 

Սեմինարը  տեղի կունենա կենտրոնում, ս. թ . ապրիլի 13-ին՝ ժամը17.00-18.00,   Երևանի պետական համալսարանի Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում: ]]> webmaster@pcnews.am (PCNews.am) frontpage Wed, 11 Apr 2012 06:18:53 +0000 Twitter-ի օգտատերերը կկարողանան տպել հաղորդագրությունները զուգարանի թղթի վրա http://www.pcnews.am/world/it/twiter/3471-twitter.html http://www.pcnews.am/world/it/twiter/3471-twitter.html Twitter միկրոբլոգային համակարգի օգտատերերը շուտով կկարողանան օգտվել մի նոր հետաքրքիր հնարավորությունից: Այսուհետ նրանք կարող են տպել իրենց միկրոբլոգի թվիթները զուգարանի թղթի վրա: Ծառայության անունն է Shitter, այն մշակել և ներկայացրել է ամերիկյան Collector's Edition ընկերությունը:

Պատվիրելուց որոշ ժամանակ անց օգտագործողները կստանան չորս գլանափաթեթ («ռուլոն»)՝ պատվիրած հաղորդագրություններով: Ծառայությունը հասանելի է բոլորին և արժե 35 դոլար, իսկ առաքման համար պետք է վճարել առանձին: Վճարումը հնարավոր է կատարել PayPal վիրտուալ վճարային համակարգի միջոցով:

]]> webmaster@pcnews.am (PCNews.am) frontpage Thu, 29 Mar 2012 18:14:24 +0000 ՏՏ ոլորտի նոր աշխատատեղերում աշխատավարձը սկսվում է 500 հազար դրամից http://www.pcnews.am/armenia/it/development/3470-ՏՏ-ոլորտ.html http://www.pcnews.am/armenia/it/development/3470-ՏՏ-ոլորտ.html Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2012 թվականի ծրագիրն այսօր հաստատվել է կառավարության կողմից: Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով՝ բուհերում ՏՏ ոլորտի մասնագետների տեղերը պետք է ավելացվեն առնվազն 20%-ով: ]]> webmaster@pcnews.am (PCNews.am) frontpage Thu, 29 Mar 2012 12:34:16 +0000