Fri05182012

Կայքեր

Ինտիմ ծառայություններ առաջարկող armgirls.am-ն արգելափակվել է

  • PDF

Մարտի 21-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն հրավիրված 22-ամյա Անդրանիկ Հ.-ն խոստովանել է, որ ինքը ստեղծել է www.armgirls.am անվամբ ինտերնետային կայքը, որտեղ տեղադրել է ինտերնետային ծանոթությունների տարբեր կայքերից վերցված հայ մարմնավաճառների տվյալները, ավելացրել ինտիմ ծառայությունների համար սահմանված արժեքները, լուսանկարները, ինչպես և հեռախոսահամարները` պայմանավորվելով վերջիններիս հետ, նրանց հնարավորություն ընձեռելով ուղղակի կապ հաստատել հաճախորդների հետ` նպաստելով նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն:

Circle.am-ը պատասխանում է Ա1+-ի տնօրենի մեղադրանքներին

  • PDF

Հունվարի 23-ին Ա1+-ի տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը, լրագրողների հետ հանդիպմանը խոսելով հայկական տեղեկատվական դաշտի, մասնավորապես օնլայն լրատվամիջոցների մասին, նշել էր, որ Circle.am ռեյթինգային համակարգի արդյունքները վաճառված են, չեն համապատասխանում իրականությանը, իսկ ա մենամեծ այցելություն ունեցող առաջին 13 տեղերը գնված են և կոնկրետ առաջադրանքով տրամադրված համապատասխան կայքեր:

Ի պատասխան այս հայտարարությունների Circle.am-ի ադմինիստրատոր Ավետիս Ավագյանը Circle.Am-ի զարգացման բլոգում գրում է. «Մի կողմ դնենք Circle.Am-ի 10 տարվա ընթացքում վաստակած անաչառ և անկողմնակալ լինելու համբավը և հայացք ուղղենք «մեծ եղբորը»՝ Google Analytics–ին։ Google Analytics–ի թվերը գրեթե առանց բացառությունների համընկնում են Circle.Am-ի թվերի հետ։ Նման համեմատություններ արվել են բազմաթիվ անգամ։ Ցանկացած կամայական պահի կարելի է նոր համեմատություններ անել հենց այդ 12-13 կայքերի համար։ Համոզված ենք, որ այդ 12-13 կայքերի մեծ մասը անկախ փորձագետների կտրամադրի իրենց Google Analytics–ի տվյալներին ծանոթանալու հնարավորություն, եթե նման կարիք լինի»:

Circle.am-ին մեղադրում են ամենաայցելվող կայքերի առաջին տասնյակը վաճառելու մեջ

  • PDF

Ա1+-ի տնօրեն Մեսրոպ Մովսիսյանն, այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով հայկական տեղեկատվական դաշտի, մասնավորապես օնլայն լրատվամիջոցների մասին, նշել է, որ Circle.am ռեյթինգ-համակարգի արդյունքները վաճառված են ու չեն համապատասխանում իրականությանը:

«Ամենամեծ այցելություն ունեցող առաջին 13 տեղերը գնված են և կոնկրետ առաջադրանքով տրամադրված համապատասխան կայքերի»,-նշել է նա:

Նոր հարթակ բլոգերների համար` bloggers.am

  • PDF

Գործարկվել է բլոգերների համար նախատեսված միկրոսոցիալական ցանց՝ Bloggers.am: Կայքի միջոցով հնարավոր է արագ կապ հաստատել ընկերների և այլ մարդկանց հետ` օգտագործելով 160 նիշից կազմված գրառումները: Հնարավոր է նաև ուղարկել հաղորդագրություններ, ներբեռնել նկարներ և ֆայլեր, ցուցադրել տեսանյութեր:

Գործարկվել է հայկական բուհական պորտալ, որտեղ կարելի է առցանց դիմում ներկայացնել

  • PDF

Այսուհետ www.studyinarmenia.org և www.amhe.am կայքերում հնարավոր կլինի ծանոթանալ հայկական բուհական համակարգին: Երկու հասցե ունեցող կայքն անգլալեզու է ու նախատեսված հիմնականում արտերկրում բնակվողների համար, ովքեր ուզում են կրթություն ստանալ Հայաստանում:

«Բուհական այս պորտալը կօգնի մտնել դրսի շուկա ու ավելացնել արտասահմանյան ուսանողների թիվը»,-  այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Իմացիր ինտերնետիդ արագությունը

Տարվա իրադարձություններ

02 Դեկտեմբեր - 2011
ArmnetAwards Դեկտեմբերի 2-4| Իմանալ ավելին »
03 Դեկտեմբեր - 2011
Armnet կոնֆերանս «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն| Իմանալ ավելին »
10 Դեկտեմբեր- 2011
Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011 | Իմանալ ավելին »