Fri05182012

Back ՏՏ Հայաստան Բաժիններ Անվտանգություն Այսօր Ապահով համացանցի համաշխարհային օրն է

Այսօր Ապահով համացանցի համաշխարհային օրն է

  • PDF
http%3A%2F%2Fwww.pcnews.am%2Farmenia%2Fit%2Fsecurity%2F3426-%25D4%25B1%25D5%25B5%25D5%25BD%25D6%2585%25D6%2580-%25D4%25B1%25D5%25BA%25D5%25A1%25D5%25B0%25D5%25B8%25D5%25BE-%25D5%25B0%25D5%25A1%25D5%25B4%25D5%25A1%25D6%2581%25D5%25A1%25D5%25B6%25D6%2581%25D5%25AB-%25D5%25B0%25D5%25A1%25D5%25B4%25D5%25A1%25D5%25B7%25D5%25AD%25D5%25A1%25D6%2580%25D5%25B0%25D5%25A1%25D5%25B5%25D5%25AB%25D5%25B6-%25D6%2585%25D6%2580%25D5%25B6-%25D5%25A7.html
 

Այսօր ավելի քան 70 երկրներում նշվում է ապահով ինտերնետի օրը: Այս տարի ապահով համացանցի օրվա առթիվ «Orange Արմենիա» ընկերությունը Մեդիակրթության կենտրոնի հետ համատեղ նախաձեռնել է «Ապահով համացանց Հայաստան 2012» լայնածավալ ծրագիրը: Միամսյա ծրագրի շրջանակներում կվերապատրաստվեն ավագ դպրոցի մոտ 300 դասավանդողներ, իսկ բաց դասին կմասնակցեն ավելի քան 5000 աշակերտներ և մանկավարժական կրթություն ստացող ուսանողներ:

2012թ. հունվարի 19-ին Բրյուսելում Եվրամիության նախաձեռնությամբ տեղեկատվական և հեռահաղորդակցության 25 ընկերությունների կողմից ստորագրվեց «Անվտանգ ինտերնետ երեխաների համար» հռչակագիր, որով ընկերություններն արտահայտում են իրենց պատրաստակամությունը ապահովել անվտանգ ինտերնետ միջավայր, հատկապես երեխաների համար: Հռչակագիրը Ֆրանս Տելեկոմ Orange-ի հետ միասին ստորագրել են այնպիսի ընկերություններ, ինչպես Google, Facebook, Deutsche Telekom, RIM, Nokia, Telecom Italia, Vodafone և այլն:

«Վիրտուալ ցանցի և իրական կյանքի կանոնները շատ նման են և դրանց հետևելը ավելի արդյունավետ կդարձնի համացանցի օգտագործումը: Տրամադրելով անսահման եւ աննախադեպ հնարավորություններ` համացանցը պարունակում է նաեւ բազմաթիվ վտանգներ` հատկապես երեխաների համար: Ավելին՝ երեխաներն ու պատանիներն իրենց ժամանակի մի զգալի մասը անցկացնում են այն վիրտուալ միջավայրում, որտեղ օգտակար բովանդակության հետ միասին կա նաև վտանգավոր բովանդակություն»,-նկատեց Մեդիակրթության կենտրոնի փոխտնօրեն Նարինե Խաչատրյանը: 

Բոլոր նրանք, ովքեր անհանգստանում են իրենց երեխաների կողմից սպառված ինտերնետային բովանդակության բնույթով և անվտանգությամբ, կարող են այցելել  www.safe.am կայքը, որտեղ տեղադրված են անհրաժեշտ տեղեկություններ եւ խորհուրդներ հայերեն լեզվով` ցանցից ապահով օգտվելու համար:

Մշակվել է ավելի քան 10 000 ուսումնական կայք եւ ստեղծվել 3000 ապահով ուսումնական կայքերի հղում պարունակող շտեմարան:

«Ապահով Ինտերնետ» ծրագիրը նվիրված է Ապահով Ինտերնետի միջազգային օրվան, որը նշվում է  սկսած 2004-ից նշվում է յուրաքանչյուր տարվա երկրորդ ամսվա երկրորդ շաբաթվա երկրորդ օրը: Համաեվրպական INSAFE նախաձեռնությունը, տարեցտարի ընդլայնվելով, մարդկանց համախբում է` պայքարելու ապօրինի, վնասակար և ոչ պատշաճ բովանդակության դեմ:

Իմացիր ինտերնետիդ արագությունը

Տարվա իրադարձություններ

02 Դեկտեմբեր - 2011
ArmnetAwards Դեկտեմբերի 2-4| Իմանալ ավելին »
03 Դեկտեմբեր - 2011
Armnet կոնֆերանս «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն| Իմանալ ավելին »
10 Դեկտեմբեր- 2011
Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011 | Իմանալ ավելին »