Ամանորի նախաշեմին` 2011թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 4,283,556 կարճ հաղորդագրություն, իսկ 2012 թ. հունվարի 1-ին` 3,260,562: Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ դեկտեմբերի 31-ին` մինչև կեսգիշեր, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 18,131,557, իսկ 2012-ի հունվարի 1-ին ևս 19,253,316 զանգ:



ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է Հայաստանում 4G/LTE առաջին ցանցի կոմերցիոն գործարկման մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G/LTE ցանցի թողունակությունը ներբեռնման դեպքում կազմում է մինչև 150 Մբիթ/վրկ, իսկ վերբեռնման դեպքում` մինչև 50 Մբիթ/վրկ: Իրական պայմաններում, 3G տեխնոլոգիաների համեմատությամբ` 4G/LTE տեխնոլոգիան թույլ է տալիս ստանալ ներբեռնման և վերբեռնման մոտ 10 անգամ ավելի բարձր արագություն:
Այսօրվանից մինչև հունվարի 10-ը Orange Խոսենք ծառայության բաժանորդները, ամեն անգամ լիցքավորելով հաշիվը 500 և ավելի դրամով, ձեռք կբերեն հնարավորություն ստանալու ամանորյա շքեղ նվեր` iPhone 4: iPhone 4 կստանա յուրաքանչյուր 25 000-րդ լիցքավորողը: Ավելին, նվեր ստացողներից նա, ում կատարած լիցքավարումների ընդհանուր գումարը կլինի ամենամեծը, կստանա ամանորյա լավագույն նվերը` Peugeot 206 Sedan ավտոմեքենա:
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Ամանորյա իրարանցում» ակցիայի անցկացման մասին, որի շրջանակում յուրաքանչյուր շաբաթ Beeline բջջային ցանցի բաժանորդները, լիցքավորելով հաշվեկշիռը, կարող են շահել նեթբուք կամ սմարթֆոն: Մինչև 2012 թ-ի հունվարի 12-ը յուրաքանչյուր շաբաթ, ակցիայում մասնակցելու համար գրանցված և հաշվեկշիռը առնվազն 1000 դրամով լիցքավորած բաժանորդները հնարավորություն են ստանում շահելու Dell Latitude 2110 երկու նեթբուքերից մեկը, կամ Beeline Blade և Beeline U8500 քսան սմարթֆոններից մեկը:
