Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունները կազատվեն շահութահարկից: Այս մասին որոշումը հաստատվել է այսօր՝ ՀՀ կառավարության նիստում:
Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում գոյություն ունեցող ծրագրային ապահովման հարմարեցման, արտադրության պրոցեսում նորամուծությունների ներդրման և ինովացիոն գործունեության տեսակները հարկման առումով համարվելու են գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ:
Tags:




