«Երևակայության գավաթ 2012» մրցույթի «Ծրագրավորում» կատեգորիայի հայաստանյան ընտրական փուլի՝ «Երևակայության գավաթ Հայաստան 2012» մրցույթին դիմելու վերջնաժամկետը երկարացվել է մինչև ս.թ. փետրվարի 24-ը մեկնարկը: Հաղթող թիմը հնարավորություն կստանա ներկայացնել Հայաստանը այս տարվա հուլիսին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում անցկացվելիք Երևակայության գավաթ 2012-ի Համաշխարհային եզրափակչին:
Մրցույթի նպատակն է աջակցել ուսանողներին մշակել նոր ծրագրային/ՏՏ լուծումներ, որոնք ուղղված կլինեն գլոբալ խնդիրների լուծմանը: Մրցույթի այս տարվա թեման է «Պատկերացրու աշխարհ, որտեղ տեխնոլոգիաներն օգնում են լուծել աշխարհի առջև կանգնած ամենակարևոր խնդիրները», որը ներառելու է ՄԱԿ-ի հազարամյակի զարգացման նպատակները:
Այս անգամ «Երևակայության գավաթ Հայաստան 2012» մրցույթն անցկացվելու է երկու փուլով. Փուլ 1 ՝ գաղափարների նախնական ընտրություն, Փուլ 2՝ եզրափակիչ փուլ: Առաջին փուլը ավարտվելու է 2012թ փետրվարի 3-ին, երկրորդ փուլը՝ 2012թ ապրիլի 30-ին:
Մրցույթի պահանջներին ու չափանիշներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:




