Հուլիսին Հայաստանում կներդրվի կենսաթոշակային տվյալների միասնական էլեկտրոնային բազա, որն այլևս թույլ չի տա, որ մահացածները կամ երկրից բացակայողները կենսաթոշակ ստանան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:
Նաև վերջերս անցկացվել է հաշվառում, որի արդյունքնում թոշակառուների թիվը 520 հազարից հասել է 509 հազարի:
Նախարարի խոսքով՝ բազան թույլ կտա նաև բացառել պաշտոնյաների միջամտությունը կենսաթոշակային գործընթացներում, քանի որ համակարգչային ծրագիրն ինքը կորոշի՝ ինչ թոշակ նշանակել և ինչպես վճարել:




