Fri05182012

Back ՏՏ Հայաստան Բաժիններ ՏՀՏ Զարգացում Երևանում կանցկացվի Հեքըթոն

Երևանում կանցկացվի Հեքըթոն[ՅԱՆ] մրցույթ-փառատոնը

  • PDF
http%3A%2F%2Fwww.pcnews.am%2Farmenia%2Fit%2Fdevelopment%2F2866-%25D5%25B0%25D5%25A5%25D6%2584%25D5%25A8%25D5%25A9%25D5%25B8%25D5%25B6.html
 

Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011-ը նորարար գաղափարների և նախագծերի մրցույթ-փառատոն է՝ ուղղված Երևան քաղաքի խնդիրների լուծմանը` նոր տեխնոլոգիաների  կիրառմամբ մարդկանց մասնակցությունը խթանող նախագծերի (կայքեր, հեռախոսային հավելվածներ և այլն) միջոցով:

Մրցույթի արդյունքում ակնկալվում է ունենալ տարբեր բնագավառներում (տրասնպորտային համակարգ, աղբահանություն, զբոսաշրջություն, նշանների տեղադրում, քաղաք-քաղաքացի կապի բարելավում,  լրագրողական համայնքի համար  քաղաքային խնդիրների գրագետ լուսաբանման համար ռեսուրսների մշակում և այլն) մի շարք պատրաստի ծրագրերի նախատիպեր, որոնք կարող են կյանքի կոչվել ինչպես քաղաքապետարանի, այնպես էլ քաղաքի խնդիրներով մտահոգ կառույցների  և շրջանակների կողմից:

Ծրագրավորողներից և  տաբեր ոլորտներ ներկայացնող փորձագետներից կազմված թիմերը, 2011 թ. դեկտեմբերի 10-ին 24 ժամ տեւողությամբ ծրագրավորման աշխատանքների արդյունքում  ժյուրիին պետք է  ներկայացնեն որոշակի խնդրի` պատրաստի տեխնոլոգիական լուծումը կամ նախատեսված ծրագրի  նախատիպային (դեմո) տարբերակը:

Մրցույթը նախաձեռնել են Հայաստանի Մայքրոսոֆթի ինովացիոն կենտրոնը և Հանրային լրագրության ակումբ հկ-ն՝ որպես ԱՄՆ-ում գործող Հեքս/Հեքըրս (Hacks/Hackers) կազմակերպության մասնաճյուղ:

Մասնակցությանը հայտերը պետք է ուղարկել apply@mic.am էլ. հասցեով մինչև 2011 թ-ի հոկտեմբերի 30-ը: Հայտերը բեռնելու համար այցելեք այստեղ՝ http://www.micarmenia.am/arm: 2-5 անդամ ունեցող թիմերում պարտադիր պետք է ներգրավված լինեն ծրագրավորողներ և այլ մասնագետներ, օրինակ՝ փորձագետներ, լրագրողներ, բլոգերներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այն ոլորտի մասնագետները, որի վերաբերյալ առաջարկվում է  իրականացնել նախագիծը: Մասնակիցների տարիքային սահմանափակում չկա:

Լավագույն թիմերը կստանան իրենց ծրագիրը կյանքի կոչելու և կիրառելու հնարավորություն, բազմաթիվ մրցանակներ, համագործակցության, ֆինանսավորման և ներդրումների հնարավորություններ:

Նշենք, որ անգլախոս երկրներում լրագրողներն իրենց երբեմն անվանում են «hacks»` տերմին, որ բնութագրում է ցանկացած իրավիճակում մեծ քանակությամբ բառեր արտադրելու ունակություն ունեցող անձնավորությանը: Hacker նաեւ անվանում են համակարգչահեններին, սակայն Սիլիկոնե hարթավայրում Hacker-ը միայն բացասական իմաստ չունի: Այն բնութագրում է տեխնոլոգիաներին տիրապետողներին` ծրագրավորողներին, ինժեներներին:

 

Իմացիր ինտերնետիդ արագությունը

Տարվա իրադարձություններ

02 Դեկտեմբեր - 2011
ArmnetAwards Դեկտեմբերի 2-4| Իմանալ ավելին »
03 Դեկտեմբեր - 2011
Armnet կոնֆերանս «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն| Իմանալ ավելին »
10 Դեկտեմբեր- 2011
Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011 | Իմանալ ավելին »