Fri05182012

Back ՏՏ Հայաստան Բաժիններ ՏՏ Ընկերություններ Վեբ դիզայն և ծրագրավորում

Վեբ դիզայն և ծրագրավորում

Սոցցանց՝ միայն օլիգարխների համար

  • PDF

United-VipԳործարկվել է united-vip.com սոցցանցը, որը նախատեսված է միայն մեծահարուստների համար. կայքում գրանցվելն արժի 57.000 դոլար: Կայքը պատրաստել է հայկական «Շահումյան Մեդիա» ընկերությունը, իսկ պատվերը ստացվել է United VIP  միջազգային ընկերությունից:

«Շահումյան Մեդիա»-ի տնօրեն Արիկ Շահումյանը PCNews.am-ի հետ զրույցում ասաց, որ կայքն արդեն գործում է ու հասանելի է բոլոր երկրների օգտագործողների համար: United-vip.com-ն ապահովում է 10 լեզու: «Թե քանի օգտագործող է գրանցվել սոցցանցում, պայմանագրային պարտավորվածությունից ելնելով՝ չեմ կարող նշել»,- ասաց Շահումյանն՝ ավելացնելով, որ միայն գրանցվելու դեպքում է հնարավոր տեսնել այլ օգտագործողներին:

Digitec Expo 2010. X-tech-ը ներկայացրեց իր նոր մուլտիմեդիա լուծումները

  • PDF

X-tech ընկերությունը Digitec Expo ցուցահանդեսում ներկայացնում է «Կարգին խաղեր» նախագիծը, որը նախատեսված է 4-7 տարեկան երեխաների և նրանց ծնողների համար:

Ինչպես տեղեկացրեց X-tech-ի տնօրեն Արման Աթոյանը, խաղերը ճանաչողական բնույթի են և կնպաստեն երեխաների ինտելեկտի զարգացմանը: «Կարգին խաղերի» թողարկումը սպասվում է շուտով. ֆլեշ-խաղերը հնարավոր կլինի ձեռք բերել CD-ներով:

Ցուցահանդեսին երկրորդ անգամ մասնակցող X-tech-ը ներկայացնում է նաև X-Market Platform-ը, որի միջոցով արդեն կյանքի են կոչվել buybook.am և faberlicarmenia.am կայքերը: Տնօրենի խոսքով` այս պլատֆորմը նախատեսված է բիզնեսի առաջխաղացման համար և տրամադրվում է անվճար հիմունքներով` վաճառվելիք ապրանքից հասույթ ստանալու պայմանով:

Իմացիր ինտերնետիդ արագությունը

Տարվա իրադարձություններ

02 Դեկտեմբեր - 2011
ArmnetAwards Դեկտեմբերի 2-4| Իմանալ ավելին »
03 Դեկտեմբեր - 2011
Armnet կոնֆերանս «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն| Իմանալ ավելին »
10 Դեկտեմբեր- 2011
Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011 | Իմանալ ավելին »