Fri05182012

Back ՏՏ Հայաստան Բաժիններ ՏՏ Ընկերություններ Ծրագրային և սարքային ապահովում «Ինսթիգեյթ»-ը դասընթացները կշարունակի Վանաձորում 2012-ի գարնանը

«Ինսթիգեյթ»-ը դասընթացները կշարունակի Վանաձորում 2012-ի գարնանը

  • PDF
http%3A%2F%2Fwww.pcnews.am%2Farmenia%2Fit%2Fcompanies%2Fsoftware-and-hardware%2F3229-%25D5%25AB%25D5%25B6%25D5%25BD%25D5%25A9%25D5%25AB%25D5%25A3%25D5%25A5%25D5%25B5%25D5%25A9.html
 

2011 թվականի դեկտեմբերի 6-ին բացվեց «Ինստիգեյթ» ընկերության Վանաձորի մասնաճյուղը: Այս գործընթացին աջակցել են ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ղեկավարությունը, ԻՏՁՄ-ն, Վանաձորի առևտրի և արդյունաբերության պալատը և «Իննոռայզ» ընկերությանը։

Մասնաճյուղի աշխատակիցներն են «Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի» շրջանավարտները: Հիշեցնենք, որ 2010թ․ նոյեմբերի 1-ից ուսումնական կենտրոնը սկսեց ուսումնական դասընթացները Վանաձորում։ Դասընթացներն ընթանում էին ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի տրամադրած համակարգչային լսարանում։ Խումբը կազմված էր 6 ուսանողից։ Դասընթացները վարում էին ընկերության առաջատար մասնագետները և ընդգրկում էին տեսական, ինչպես նաև գործնական պարապմունքներ:

2011թ․ հունիսի 25-ին «Ինստիգեյթ ուսումնական կենտրոնը» ավարտական վկայականներ հանձնեց Վանաձորի իր առաջին շրջանավարտներին։ Ներկա էին «Ինստիգեյթ» ընկերության և ուսումնական կենտրոնի ղեկավարները, Վանաձորի առևտրի և արդյունաբերության պալատի ներկայացուցիչներ, հյուրեր։

2011թ․ ամռանը սկսվեց «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն»-ի դասընթացների 2-րդ շրջանը, և 2011թ․ դեկտեմբերին ևս 4 շրջանավարտ ստացան ավարտական վկայականներ։ Հաջորդ դասընթացների շրջանը պլանավորվում է 2012թ․ գարնանը։

Իմացիր ինտերնետիդ արագությունը

Տարվա իրադարձություններ

02 Դեկտեմբեր - 2011
ArmnetAwards Դեկտեմբերի 2-4| Իմանալ ավելին »
03 Դեկտեմբեր - 2011
Armnet կոնֆերանս «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն| Իմանալ ավելին »
10 Դեկտեմբեր- 2011
Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011 | Իմանալ ավելին »