Fri05182012

Back ՏՏ Հայաստան Բաժիններ ՏՏ Ընկերություններ Ծրագրային և սարքային ապահովում

Ծրագրային և սարքային ապահովում

«Ինսթիգեյթ»-ը դասընթացները կշարունակի Վանաձորում 2012-ի գարնանը

  • PDF

2011 թվականի դեկտեմբերի 6-ին բացվեց «Ինստիգեյթ» ընկերության Վանաձորի մասնաճյուղը: Այս գործընթացին աջակցել են ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ղեկավարությունը, ԻՏՁՄ-ն, Վանաձորի առևտրի և արդյունաբերության պալատը և «Իննոռայզ» ընկերությանը։

Մասնաճյուղի աշխատակիցներն են «Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի» շրջանավարտները: Հիշեցնենք, որ 2010թ․ նոյեմբերի 1-ից ուսումնական կենտրոնը սկսեց ուսումնական դասընթացները Վանաձորում։ Դասընթացներն ընթանում էին ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի տրամադրած համակարգչային լսարանում։ Խումբը կազմված էր 6 ուսանողից։ Դասընթացները վարում էին ընկերության առաջատար մասնագետները և ընդգրկում էին տեսական, ինչպես նաև գործնական պարապմունքներ:

Թողարկվել է iTetr Armenian Keyboard հավելվածի թարմացումը

  • PDF

FunCraft ընկերությունը թողարկել է iTetr Armenian Keyboard-ի թարմացումը, որն անվճար հասանելի կլինի այն օգտագործողներին, ովքեր արդեն գնել են հավելվածի նախորդ տարբերակը: iTetr-ը, որը թույլ է տալիս հայերեն գրել iPhone, iPad և iPod Touch սարքերով, կարելի է թարմացնել AppStore հավելվածների խանութում:

FunCraft-ից տեղեկացնում են, որ iTetr 1.7 տարբերակն անդրադարձել է օգտատերերի առաջարկների մեծ մասին, ինչպես նաև թույլ է տալիս հավաքած տեքստը անմիջապես տեղադրել Facebook սոցիալական ցանցում:

Տնտեսեք այսօր ապագա զարգացման համար

  • PDF

Մանրամասների համար այցելեք www.hp.com/am:

Interactive World-ը Դիջիթեքին ներկայացնում է ինովացիոն ցուցատախտակ

  • PDF

Interactive worldընկերության ներկայացրած ցուցատախտակը, որը նախատեսված է գործարար ներկայացումների, շնորհանդեսների համար, կարող է ծառայել նաև՝ որպես գրատախտակ: «Այս ինովացիոն համակարգը հարմար է հատկապես պատ չունեցող վայրերում շնորհանդեսներ կազմակերպելու համար», - PCNews.am-ի հետ զրույցում ասաց ընկերության արտաքին կապերի ու մարկետինգի պատասխանատու Տաթևիկ Հովհաննիսյանը:

Համակարգի ծրագրային ու սարքային մասը պատրաստվել է Հայաստանում՝ ընկերության մասնագետների կողմից:

Ընկերությունը Դիջիթեք ցուցահանդեսին ներկայացնում է նաև 3D հոլոգրաֆիկ բուրգ, որի ներսում ցուցադրվում է եռաչափ անմիացիա և «Համալրված իրականություն» տեխնոլոգիան, որը թույլ է տալիս ծրագրային ապահովման, մոնիտորի և տեսախցիկի միջոցով իրականությունը համադրել վիրտուալ տարրերով:

«Սինոփսիս»-ի եկամուտն աճել է մոտ 15%-ով

  • PDF

2011թ.-ի ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում կիսահաղորդիչների նախագծման, ստուգման եւ արտադրության համար ծրագրային միջոցների եւ մտավոր սեփականության ոլորտի համաշխարհային առաջատար «Սինոփսիս» ընկերության եկամուտը կազմել է 386,8 մլն ԱՄՆ դոլար: 2010թ.-ի ֆինանսական տարվա նույն ժամանակահատվածի 336,9 մլն դոլարի համեմատ աճը կազմել է 14,8%:

«Սինոփսիս»-ը երրորդ եռամսյակում ապահովել է բարձր եկամուտ, շահույթ յուրաքանչյուր բաժնետոմսից ու դրամական հոսք, և մենք վստահ ենք, որ 2011 թվականի ֆինանսական տարին կավարտենք հաստատուն եւ խոշոր արդյունքներով,- ասում է «Սինոփսիս»-ի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Աարտ դե Ջիզը: - Նախագծման աշխատանքների ծավալը շարունակում է աճել, ինչը պայմանավորված է շարժական սարքավորումների, «ամպային» ենթակառուցվածքների (սերվերային ռեսուրսներով տվյալների բաշխված մշակման համակարգեր - Ն.Տ.) եւ ամենօրյա օգտագործման էլեկտրոնային բովանդակությամբ բազմաթիվ ապրանքների նկատմամբ պահանջարկով: «Սինոփսիս»-ը վերջիններիս շուկաների հաջողության անբաժանելի մասն է կազմում»:

Իմացիր ինտերնետիդ արագությունը

Տարվա իրադարձություններ

02 Դեկտեմբեր - 2011
ArmnetAwards Դեկտեմբերի 2-4| Իմանալ ավելին »
03 Դեկտեմբեր - 2011
Armnet կոնֆերանս «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն| Իմանալ ավելին »
10 Դեկտեմբեր- 2011
Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011 | Իմանալ ավելին »