«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ի համապետական ծածկույթի 10 Գբ/վ թողունակությամբ IP/MPLS ցանցն այժմ հասանելի է դարձել նաև Գավառում, Մարտունում, Իջևանում և Նոյեմբերյանում:
Վերոնշյալ բնակավայրերում շահագործման են հանձնվել ընկերության ցանցային հանգույցները, որոնք հագեցված են ամերիկյան Juniper Networks արտադրության սարքավորումներով, ինչը հնարավորություն է ընձեռում «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությանը այս կենտրոններից մատուցել IP տարանցման, Ինտերնետ հասանելիության, տվյալների հաղորդման, վիրտուալ մասնավոր ցանցերի (VPN) և այլ ծառայություններ:
Ցանցի ընդարձակմանն ուղղված ներդրումները, շինարարական և տեխնիկական աշխատանքները շարունակվում են:




