ՀՀ Զինված ուժերի քսանամյակի առթիվ Ucom-ը հայտարարում է ակցիա: Հունվարի 28-ին յուրաքանչուր ՀՀ քաղաքացի կարող է այցելել Ucom-ի ցանկացած մասնաճյուղ, ներկայացնել իր զինվորական գրքույկը, դառնալ Ucom-ի բաժանորդ և մեկ ամիս անվճար ստանալ Ucom-ի «Երեքը մեկում» կլասիկ փաթեթը:
Ինտերնետ-պրովայդեր
Նոր ակցիա՝ Ucom-ի կողմից
- 26 Հունվար 2012
- PCNews.am
«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ի ցանցը հասանելի է Հայաստանի ևս 4 քաղաքներում
- 25 Հունվար 2012
- PCNews.am
«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ի համապետական ծածկույթի 10 Գբ/վ թողունակությամբ IP/MPLS ցանցն այժմ հասանելի է դարձել նաև Գավառում, Մարտունում, Իջևանում և Նոյեմբերյանում:
Վերոնշյալ բնակավայրերում շահագործման են հանձնվել ընկերության ցանցային հանգույցները, որոնք հագեցված են ամերիկյան Juniper Networks արտադրության սարքավորումներով, ինչը հնարավորություն է ընձեռում «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությանը այս կենտրոններից մատուցել IP տարանցման, Ինտերնետ հասանելիության, տվյալների հաղորդման, վիրտուալ մասնավոր ցանցերի (VPN) և այլ ծառայություններ:
Ucom-ը բարձրացնում է ինտերնետի արագությունը. 8Մբ/վ ինտերնետ` 8000 դրամով
- 01 Դեկտեմբեր 2011
- PCNews.am
Ձմեռային տոներին ընդառաջ Ucom ընկերությունը մատուցում է նվեր-անակնկալ իր բոլոր բաժանորդներին և բարձրացնում է ինտերնետի արագությունները: Այժմ տրամադրվող ինտերնետ հասանելության մինիմալ արագությունը ֆիզիկական անձանց համար դառնում է 8Մբ/վ, որի արժեքն է 8000 դրամ:
Ինտերնատային մյուս փաթեթների արագությունները դարձել են 12Մբ/վ` 12000 դրամով, 15Մբ/վ` 15000 դրամով:
«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ի ցանցն արդեն հասանելի է Բյուրեղավանում, Էջմիածնում և Ծաղկաձորում
- 26 Հոկտեմբեր 2011
- PCNews.am
«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ի համապետական ծածկույթի 10 Գբ/վ թողունակությամբ IP/MPLS ցանցը այժմ հասանելի է դարձել Հայաստանի ևս 3 քաղաքներում: Բյուրեղավանում, Էջմիածնում և Ծաղկաձորում շահագործման են հանձնվել ընկերության ցանցային հանգույցները, որոնք հագեցված են ամերիկյան Juniper Networks արտադրության գերժամանակակից սարքավորումներով, ինչը հնարավորություն է ընձեռում «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությանը այս կենտրոններից մատուցել IP տարանցման, Ինտերնետ հասանելիության, տվյալների հաղորդման, վիրտուալ մասնավոր ցանցերի (VPN) և այլ ծառայություններ շարժական կապի օպերատորներին, Ինտերնետ ծառայություն մատուցողներին և կորպորատիվ հաճախորդներին:
iCON-ի բաժնետոմսերի 100%-ն անցավ Ucom-ին
- 04 Հոկտեմբեր 2011
- PCNews.am
Ucom ընկերությունը մեկ ամսվա մեջ արդեն գնում է երկրորդ ինտերնետ-պրովայդերը: Պայմանագրի համաձայն՝ iCON Communications-ի բաժնետոմսերն ամբողջությամբ անցնում են Ucom-ին: Գործարքի պայմանները, սակայն, գաղտնի են պահվում: Ucom-ի տնօրեն Հայկ Եսայանի խոսքով՝ հնարավոր է՝ մոտ ապագայում ևս մեկ պրովայդեր ձեռք բերի ընկերությունը, եթե գրավիչ առաջարկ լինի:
Շուտով Ucom-ի բաժանորդների համար կներկայացվեն նոր առաջարկներ, որոնք կմիավորեն լարային և անլար ծառայությունները: «iCON ընկերությունը, ի տարբերություն Ucom-ի, WiMAX տեխնոլոգիայի հիման վրա տրամադրում է անլար կապ. սա մեզ թույլ կտա համալիր ծառայություններ առաջարկել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հ. Եսայանը և նշեց, որ ընկերության հաճախորդների 20%-ը համաձայն է օգտվել անլար ինտերնետից:
iCON Communications ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանի խոսքով՝ ընկերությունն ունի 4000 բաժանորդ, և WiMAX-ցանցը ծածկում է Երևանի 75%-ը:




