Վեբ-հոսթինգ տրամադրող HayHost.ru կայքը ներկայացնում է առաջարկ հատուկ PCNews.am-ի ընթերցողների համար:
Բոլոր նրանք, ովքեր մինչև հունվարի 13-ը info@pcnews.am էլեկտրոնային հասցեով կուղարկեն նամակ՝ թեմայի տողում նշելով ՀայՀոսթ բառը և անուն-ազգանունը, կստանան 45 օր հոսթինգ ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն բոլոր սակագնային պլաններով: Նամակի մեջ պետք է նշել, թե որ սակագնային պլանից եք ցանկանում օգտվել և կայքի դոմենային անվանումը:
HayHost-ը տրամադրում է որակյալ վեբ-հոսթինգ հայաստանյան ու ԱՊՀ երկրների օգտագործողներին: Հոսթինգի կառավարման համակարգը DirectAdmin-ն է: Պատվիրելով վեբ-հոսթինգ` Դուք ստանում եք անսահմանափակ տրաֆիկ օգտագործելու, դոմենային անվանումներ, տվյալների բազաներ, email հաշիվներ ավելացնելու հնարավորություն, ինչպես նաև կայքերի պաշտպանություն DDoS հարձակումների ժամանակ:




