Fri05182012

Back ՏՏ Հայաստան Բաժիններ ՏՏ Ընկերություններ Հոսթինգ և դոմենային վաճառք «Կորպորատիվ փոստ». բիզնես լուծում` արդյունավետ աշխատանքի համար

«Կորպորատիվ փոստ». բիզնես լուծում` արդյունավետ աշխատանքի համար

  • PDF
http%3A%2F%2Fwww.pcnews.am%2Farmenia%2Fit%2Fcompanies%2Fhosting-domain%2F2649-mail.html
 

ActiveCloud-ը մեկնարկում է «Կորպորատիվ փոստ» ամպային ծառայությունը, որը բիզնես կարգի փոստային լուծում է՝ նախագծված ActiveCloud-ի մասնագետների կողմից Open-Xchange և Microsoft Exchange տեխնոլոգիաների հիմքի վրա:

«Կորպորատիվ փոստ»-ի առավելությունները

  • Փոստարկղի հետ տրվում է էլեկտրոնային փոստ, օրացույց, կոնտակտների և դրված խնդիրների ղեկավարման հնարավորություն:

  • Միշտ տեղեկացված: Լուծումը սինխրոնիզացվում է շարժական սարքերի հետ, համատեղելի է տարբեր դիտարկիչների հետ, ամբողջապես ինտեգրացվում է հայտնի փոստային ծրագրերի հետ:

  • Սպամի ճանաչում: «Կորպորատիվ փոստ» -ում առկա է ActiveCloud-ի սեփական «Մաքուր փոստ» փաթեթը: Սպամը տեղափոխվում է հատուկ կատալոգ՝ ձեռքով մշակման համար, ինչը բացառում է կարևոր տեղեկատվությամբ հաղորդագրությունների պատահական կորուստը:

  • Տեղեկատվական անվտանգություն: ActiveCloud-ի փոստային լուծումները ձեռք բերելու դեպքում տրվում է տեխնիկապես երաշխավորված կորպորատիվ տվյալների պաշտպանություն: Կոդավորման և կապի իսկության ստուգման տեխնոլոգիաներն ապահովում են փոստի փոխանակման 99,99% անվտանգություն: «Կորպորատիվ փոստ»-ի շնորհիվ կոնֆիդենցիալ տվյալների հետ կաշխատեն բացառապես ընկերության աշխատակիցները, իսկ ActiveCloud-ի մասնագետներին հասանելի կլինեն միայն ղեկավարման միջոցները:

Ինչպե՞ս են ActiveCloud-ի փոստային լուծումները բարելավում Ձեր կազմակերպության աշխատանքը:

Կազմում եք բիզնես պլա՞ն

Սկսեք փոստի պլանավորումից: Մի պլանավորեք ռիսկային տարբերակներ, «Կորպորատիվ փոստ»-ը տվյալների պահուստային պատճենման և RAID10 տեխնոլոգիաների շնորհիվ բացառում է ինֆորմացիայի կորուստը: Փոստային լուծումները տեղադրված են հուսալի սերվերների վրա՝ 24 ժամ 7 օր տեխնիկական աջակցմամբ:

Ինտերնետ բիզնեսում առաջին քայլե՞րն եք կատարում

Ինտերնետ բիզնեսում առաջին քայլերը անելով՝ պետք չէ սովորել ուրիշի սխալների վրա. բիզնեսի վարման փորձը ցույց է տալիս, որ սկսնակներին անհրաժեշտ է հուսալի, պարզ և հարմար հաղորդակցման և պլանավորման գործիք: «Կորպորատիվ փոստ»-ը թույլ է տալիս շփվել հաճախորդների և գործընկերների հետ՝ չմոռանալով դրված խնդիրների և նշանակված հանդիպումների մասին:

Կառուցում եք բիզնեսը արևմտյա՞ն մոդելով

Միլիոնավոր արևմտյան օգտվողներ նախընտրում են Open-Xchange և Microsoft Exchange տեխնոլոգիաների հիման վրա կառուցված փոստային լուծումներ, որոնք ստուգված են, հուսալի և կառավարման արդյունավետ սկզբունքներով նպաստում են բիզնեսի կառուցմանը:

Իմացիր ինտերնետիդ արագությունը

Տարվա իրադարձություններ

02 Դեկտեմբեր - 2011
ArmnetAwards Դեկտեմբերի 2-4| Իմանալ ավելին »
03 Դեկտեմբեր - 2011
Armnet կոնֆերանս «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն| Իմանալ ավելին »
10 Դեկտեմբեր- 2011
Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011 | Իմանալ ավելին »