Fri05182012

Back ՏՏ Հայաստան Բաժիններ ՏՏ Ընկերություններ

ՏՏ Ընկերություններ

Նոր ակցիա՝ Ucom-ի կողմից

  • PDF

ՀՀ Զինված ուժերի քսանամյակի առթիվ Ucom-ը հայտարարում է ակցիա: Հունվարի 28-ին յուրաքանչուր ՀՀ քաղաքացի կարող է այցելել Ucom-ի ցանկացած մասնաճյուղ, ներկայացնել իր զինվորական գրքույկը, դառնալ Ucom-ի բաժանորդ և մեկ ամիս անվճար ստանալ Ucom-ի «Երեքը մեկում» կլասիկ փաթեթը:

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ի ցանցը հասանելի է Հայաստանի ևս 4 քաղաքներում

  • PDF

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ի համապետական ծածկույթի 10 Գբ/վ թողունակությամբ IP/MPLS ցանցն այժմ հասանելի է դարձել նաև Գավառում, Մարտունում, Իջևանում և Նոյեմբերյանում:

Վերոնշյալ բնակավայրերում շահագործման են հանձնվել ընկերության  ցանցային հանգույցները, որոնք հագեցված են ամերիկյան Juniper Networks արտադրության սարքավորումներով, ինչը հնարավորություն է ընձեռում «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությանը այս կենտրոններից մատուցել IP տարանցման, Ինտերնետ հասանելիության, տվյալների հաղորդման, վիրտուալ մասնավոր ցանցերի (VPN) և այլ ծառայություններ:

Ակցիա՝ PCNews.am-ի ընթերցողների համար

  • PDF

Վեբ-հոսթինգ տրամադրող HayHost.ru կայքը ներկայացնում է առաջարկ հատուկ PCNews.am-ի ընթերցողների համար:

Բոլոր նրանք, ովքեր մինչև հունվարի 13-ը Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային հասցեով կուղարկեն նամակ՝ թեմայի տողում նշելով ՀայՀոսթ բառը և անուն-ազգանունը, կստանան 45 օր հոսթինգ ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն բոլոր սակագնային պլաններով: Նամակի մեջ պետք է նշել, թե որ սակագնային պլանից եք ցանկանում օգտվել և կայքի դոմենային անվանումը:

«Ինսթիգեյթ»-ը դասընթացները կշարունակի Վանաձորում 2012-ի գարնանը

  • PDF

2011 թվականի դեկտեմբերի 6-ին բացվեց «Ինստիգեյթ» ընկերության Վանաձորի մասնաճյուղը: Այս գործընթացին աջակցել են ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ղեկավարությունը, ԻՏՁՄ-ն, Վանաձորի առևտրի և արդյունաբերության պալատը և «Իննոռայզ» ընկերությանը։

Մասնաճյուղի աշխատակիցներն են «Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի» շրջանավարտները: Հիշեցնենք, որ 2010թ․ նոյեմբերի 1-ից ուսումնական կենտրոնը սկսեց ուսումնական դասընթացները Վանաձորում։ Դասընթացներն ընթանում էին ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի տրամադրած համակարգչային լսարանում։ Խումբը կազմված էր 6 ուսանողից։ Դասընթացները վարում էին ընկերության առաջատար մասնագետները և ընդգրկում էին տեսական, ինչպես նաև գործնական պարապմունքներ:

Ucom-ը բարձրացնում է ինտերնետի արագությունը. 8Մբ/վ ինտերնետ` 8000 դրամով

  • PDF

Ձմեռային տոներին ընդառաջ Ucom ընկերությունը մատուցում է նվեր-անակնկալ իր բոլոր բաժանորդներին և բարձրացնում է ինտերնետի արագությունները: Այժմ տրամադրվող ինտերնետ հասանելության մինիմալ արագությունը ֆիզիկական անձանց համար դառնում է 8Մբ/վ, որի արժեքն է 8000 դրամ:

Ինտերնատային մյուս փաթեթների արագությունները դարձել են 12Մբ/վ` 12000 դրամով, 15Մբ/վ` 15000 դրամով:

Իմացիր ինտերնետիդ արագությունը

Տարվա իրադարձություններ

02 Դեկտեմբեր - 2011
ArmnetAwards Դեկտեմբերի 2-4| Իմանալ ավելին »
03 Դեկտեմբեր - 2011
Armnet կոնֆերանս «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն| Իմանալ ավելին »
10 Դեկտեմբեր- 2011
Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011 | Իմանալ ավելին »